19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2017

Զինված խմբի գործով դատական նիստը չի կայացել

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 20-ին, զինված  խմբի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է : Դատարան չեն  ներկայցել գործով պաշտպանները: Այսօրվա նիստին պետք է հետազոտվեին գործով փաստաթղթերը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու […]

Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն այսօր նվաճել են հերթական մեդալը՝  85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ 23) չեմպիոն: Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել […]

Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», – Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը և մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում: […]

Կայացավ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին ներկայացնել բացառիկ ու բարձրակարգ երաժշտական երեկոներ։ Հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում կայացավ ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին՝ օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայում նկարագրված է մարդկային լավ ու վատ կողմերի […]

Մերկելը ԵՄ-ին կոչ է արնում կրճատել Թուրքիային տարամադրվող ֆինանսական օգնությունը

Բրյուսելում ընթացող  Եվրամիության (ԵՄ) ժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է  Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև  Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի,մասին: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ կանցլերը մասնավորապես առաջարկել է կրճատել ֆինանսական տրամադրումը, որն ուղղված է  Թուրքիայի եվրաանդամակցությանը: Եվրաանդամակցության շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային մինչև 2020թ. պետք է տրամադրեր 4 մլրդ 450մլն  դոլար: «Ժողովրդավարության վերաբերյալ մեր  ունեցած արժեքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի