23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2017

«Ոչ ոք ռիսկ չի անի գնալ այդ քայլին»

Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Վավո Վարդանովի համար տարբերություն չկա, թե ինչ են հանդիպման ժամանակ խոսել ու ինչի են հանգել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: «Ինչ ուզում են, թող որոշեն: Կարևորը, որ մեր հողերըշին ձեռք չտան, մեր հողերը, ոչ թե  անվտանգության գոտի, այլ մեր հողերը, որը մենք որպես անվտանգության գոտի օգտագործում ենք: Մեր հողն է, ինչպես կուզենք, այնպես էլ […]

Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է […]

Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Լենդ» առևտրային ընկերության տնօրեն Աննա Շլյանինան, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ.պ. Արտակ Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մի […]

Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա: Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ  «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական […]

Ամերիկայի հայկական համագումարը Հելսինկյան հանձնաժողովի լսումներին Արցախում խաղաղության գործընթացի վերաբերյալ վկայություն է ներկայացնում

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վկայություն է ներկայացրել Հելսինկյան հանձնաժողովի լսումներին` «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի կանխում. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» խորագրով: Հիմնական բանախոսներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն (1999-2001թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (2013-2016թթ.) և Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն: «Նախագահ Ալիևը պարզապես չի […]

Ինչպես կարող ես տեսնել Աստծուն

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը – Ինձ տեսնելու համար: Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին. մի նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը: Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն. և կկարողանաք նշմարել Իմ մեջ` ձեր կարողացածը և ձեր կամեցածը: Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանը ու […]

Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ:  Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի […]

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված