20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2017

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի`  Սիսակյան փող. 4, 8, Լենինգրադյան փող. 38, 40, 40ա, Արզումանյան փող. 17 համարների և թիվ 41 մանկապարտեզի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:  Կոմիտեի նախագահը նախ ներկայացրել է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման, հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովման (համայնքների խոշորացման […]

Նոր աշխատատեղեր

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում: Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ […]

Վիզաների խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ն 4 պայման է ներկայացրել Թուրքիային

ԱՄՆ-ի  փոխպետքարտուղարի օգնական Ջոնաթան Քոհենի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Թուրքիա: Ըստ թուրքական  «Haberler»  պարբերականի՝ սպասվում է, որ ամերիկյան պատվիրակությունը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի  ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ստեղծված լարված իրավիճակը, մասնավորապես վիզաներ չտրամադրելու հարցը: Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը Անկարային 4 պայման է ներկայացրել, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի վիզաների հետ […]

Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Գ. Մանասերյանը դատարանում ցուցմունք, ապա` […]

60-ամյա կինը բերման է ենթարկվել` միկրոավտոբուսում գրպանահատություն կատարելու կասկածանքով

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:  Այս մասին հայտնում […]

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և փաստաբան Դավիթ Վարդանյանը: ԹԵՄԱ՝ «Ընտանեկան բռնության» մասին օրինագծի հոգեբանական և իրավական գնահատականը:

Կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածությունը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով  նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:           ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի