19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2017

Վիճաբանություն Երևանում. Բժշկական համալսարանի վարչության պետը հիվանդանոցում է

Երեւանի կենտրոնում, հոկտեմբերի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քաղաքացի կոտրվածք է ստացել. Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել 57-ամյա Սամվել Բ.-ն։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց է ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։ Նա հրաժարվել է կատարվածի մասին տեղեկություններ տալ ոստիկաններին։ Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությունն […]

ՀՕՄ-ուհիները՝ Արցախի սահմանային զորամասում

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։ Զորամասում կայացավ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված էին 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները՝ ծանոթ ու անծանոթ հերոսների լուսանկարներ, որոնք անցնող 25 տարիների ընթացքում խոնարհաբար ու համեստորեն […]

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հասնել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով եւ կոչ է արել նրանց հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, գրում է РИА Новости-ը։ Ինչպես հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, Գուտերեշը «ողջունում է Ժնեւում բարձր մակարդակով հանդիպումը»: «Նա ոգեւորված է, որ նախագահները համաձայնվել են քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման […]

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վարշավա

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն  

«Զիմը» շարունակում է հացադուլը.չի կոտրվի

Իմ պաշտպանյալը արդեն 13 օր հացադուլի մեջ է Լ Փաստորեն նրան այլ այլ տարբերակ չէր մնացել: Հարություն  Սարիբեկյանը պահանջում է խափանման միջոցի փոփոխություն, սակայն դատարանը հիմքեր չի տեսնում և նա գնաց ծայրահեղ քայլի ՝ հացադուլի »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Նա նշեց, […]

Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, ո՞վ կտա մեզ այդ զենքը. 168 Ժամ

«Հայաստանի և Արցախի համար թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, և մենք այս պայմաններում զենք ենք գնում Ռուսաստանից ներքին գործարանային գներով։ Սա բխում է մեր անվտանգությունից։ Սա նաև առաջին հերթին տարածաշրջանում բալանսն է հավասարակշռում, որովհետև Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, և մենք պարտավոր ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր ռազմական անվտանգությանը և հագեցնել մեր զինվորական տեխնիկան։ Երկրորդ […]

Արցախյան հակամարտության մասին Բրյուսելի բանաձեւը

Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա: Նկատելի շրջանառություն էր գտել այն մտավախությունը, որ Վիլնյուսի նման, վերջին պահին տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներ ներառած փաստաթղթի ստորագրությունից հրաժարվելու նման, սա եւս քաղաքական որոշ ճնշումներով կչեղարկվի: Սակայն նախադրյալները այդպես չեն. առարկայական դիտարկում […]

2.5 ժամ քննարկումից հետո Տիգրան Եգորյանը մեղավոր ճանաչվեց

Փաստաբանների պալատի խորհուրդն այս գիշեր 2.5 ժամ քննարկեց Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքը, որով նրանք ասում են, թե  «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր […]

Փոթորիկն ուղեղներում. Հրապարակ

Ֆեյսբուքյան հայտնի ստատուսագիրներից մեկը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, նախօրեին զգուշացրել էր՝ Լոռվա, Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներում հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում է սպասվում՝ հնարավոր է ծառեր, տանիքներ վնասվեն, եւ կոչ էր արել զգոնություն ցուցաբերել։ Քամու ուժգնացումը մարդիկ որպես փոթորիկ էին ընկալել, Լոռին ու Տավուշը դարձել էին Երեւան, եւ տագնապը մտել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի