23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2017

Լեյլա Ալիևայի և Նիկոլայ Բասկովի խելահեղ պարը (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետի դստեր կողմից վերահսկվող instagram-յան էջերից մեկը,որը ներկայանում է որպես Լեյլայի երկրպագուի էջ հրապարակել է մի տեսանյութ,որտեղ Ադրբեջանի բռնապետի դուստրը հրեական երաժշտության տակ խելահեղ պարում է ռուսաստանյան էստրադայի աստղերից՝Նիկոլայ Բասկովի հետ…Այս պարի տեսանյութը հանրայնացնելով Լեյլան ևս մեկ անգամ,”տկլոր”շորով հանրությանը ներկայանալուց,վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյայի 72-րդ նստաշրջանին հոր […]

«ՀՀ-ում կա կրոնական կազմակերպություն, որում հարազատներով, երեխաներով սեռական հարաբերություն են ունենում»

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների քննարկման ժամանակ «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ ՀՀ-ում գործում է 350 000 ոչ Առաքելական եկեղեցու հետևորդներ և ուստի այստեղ խնդիր կա օրենքը կիրառելու: «Ինչպե՞ս է օրենքը հնարավոր լինելու գործադրել այդ կառույցների մեջ, որովհետև ընտանեկան գաղափարները հակասում է առաջարկվողին»,-հարցրեց նա: […]

Անհրաժեշտ սնո՞ւնդ է պաղպաղակը, թե՞ ոչ

«Նոյան տապան » գործակալության լրագրող Արթուր Հովհաննիսյանն այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման » օրենքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ օրենքը որակեց որպես ընտանիքաքանդ, հրեշագործ: Ապա նա հարցրեց հիմնական զեկուցողին՝ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե օրենքի նախագծի համաձայն՝ ֆիզիկական բռնություն է համարվում դիտավորությամբ ֆիզիական ցավ պատճառելը: «Մեկ ապտակ, թեկուզ մեկ կամ տարվա ընթացքում 5 կամ 10 ապտակ, դա […]

Հայկական կողմը որևէ բան զիջելու նպատակ չունի.Թևան Պողոսյան/տեսանյութ/

«Ցանկանում եմ հարցը երկու մասի բաժանել: Առաջինը այն է, որ 1 ու կես տարի ՀՀ և Ադրբեջանի նախագահների չհանդիպելու պայմաններում կային լրատվական պատերազմներ հակառակորդի հետ և այն , թե ինչ ակնկալիքներ ու սպասումներ կան,-այսօր՝ հոկտեմբերի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Պողոսյանի խոսքով՝ հայկական կողմը […]

Արցախցիները լուրջ չեն վերաբերում բանակցային գործընթացներին. արցախցի քաղաքագետ

Ինչպես հայտնել ենք,  երեկ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, ով տեսազանգով միացել էր Ստեփանակերտից,  նշեց՝  Ժնևում կայացած հանդիպումը,  ինչպես նաև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական կողմի հերթական  պարտությունն է: Բանախոսը շեշտեց՝  […]

Հայրը պետք է աշխատանքից վերադառնալով տեսնի՞, որ մի ոստիկան 100 մետրից չի թողում մոտենալ

ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչ է իրենից ենթադրում հոգեբանական և տնտեսական բռնությունը, ինչը նախագծում լայն է ընդգրկված:  Վիգեն Քոչարյանը նկատեց, թե բավականին որոշակիության աստիճան, իրենց համոզմամբ, գոյություն ունի: «Բայց եթե կա էլ ավելի հստակեցնելու պահանջ, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա: Վիգեն Քոչարյանը […]

2035 -ին Հայաստանի բնակչությունը կնվազի՝ հասնելով 2,5 մլնի

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր «Աշխարհի բնակչությունը 2017»՝ «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում» զեկույցը: Նա նշեց, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջատարն է։ «Օրինակ` Հայաստանը 2008-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ։ Արդյունքում` հղիների բոլոր եկամտային խմբերի […]

Մեքենայի պայթյունից մահացել է օֆշորային սկանդալների մասին գրող լրագրողը /ֆոտո/

Մալթայում մահացել է լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիան, ով հայտնի էր իր լրագրողական հետաքննություններով մասնավորապես՝ Պանամայի գործով, որի հետ կապ ուներ նաեւ Մալթայի վարչապետը։ Լրագրողը մահացել է իր սեփական մեքենայի պայթյունի արդյունքում, նա նստել է տան կողքը կայանված ավտոմեքենան, եւ այն պայթել է՝ դրանում ռումբ է տեղադրված եղել, գրում է Интерфакс-ը։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մեքենան […]

Այս տենդենցով ուզո՞ւմ եք մեզ լավատեսություն հաղորդել. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան » խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների  ժամանակ հարցրեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից, թե  որն է նպատակը ստեղծել Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, այն էլ վարչապետին կից, այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում: Պատգամավորը թվարկեց այդ խորհուրդների անունները, ապա ընթերցեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի