19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2017

Հայաստանը կմասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ   «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմը: Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ […]

Նախարարությունը հայտարարություն է տարածել Արթուր Ալեքսանյանի եւ «Միսս Արմենիա»-ի մասով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներին ներկա են գտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Մարզումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզվողներ: 2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի  […]

Մահացել է

Նախօրեին կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասան Դմիտրի Մարյանովը։ Նա 47 տարեկան էր։ Ինչպես հայտնի  է դարձել, դերասանն ընկերների հետ գնում էր իր ամառանոց, երբ հանկարծ մեքենայում վատ է զգացել։ Ընկերները նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։  Մարյանովը, նախնական տվյալներով, մահացել է թրոմբի պոկվելու արդյունքում։ Նշենք, որ Մարյանովը նկարահանվել է բազմաթիվ […]

«Չեն ուզում հրաժարվել «քաղաքական քմահաճույքներից»»

Երկրի պետական անկախությունն ապահովելու նպատակով ազգային վերնախավը պետք է ցանկանա և ունակ լինի ինքնուրույն վերահսկել և ուղղորդել երկրի ներքին կյանքն ու ճշգրիտ պատկերացում ունենա արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացների էության վերաբերյալ: Հայաստանի պարագայում այդ ցանկությունն ու ունակությունը բացակայում են և այդ է պատճառը, որ այստեղ չկա գիտելիքի վրա հիմնված քաղաքականություն վարելու ընդունակ սուբյեկտ՝ պետական ինստիտուտները […]

Բաց նամակ ամերիկյան համալսարանին

Ամերիկյան համալսարանի ռեկտոր պրն Կյուրեղյա՛ն, Հակոբյան բնապահպանական կենտրոնի ղեկավար պրն Ամիրխանյա՛ն, համալսարանի ուղանողական համա՛յնք, Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտարարված միջոցառման տեքստից տեղեկացանք, որ համալսարանը Լիդիան հանքային օֆշորային ընկերության գործընկերությամբ կազմակերպում է հանքարդյունաբերական արտասահմանյան մի ընկերության աշխատակցի հանրային ելույթը, ով պարզվում է Լիդիանի Կայուն զարգացման բաժնի փոխնախագահի նախկին գործընկերն է։ Համալսարանի նախկինում ոչ […]

Տանուլ են տալիս անգամ կնոջն ու դստերը․ հայկական խաղամոլությունը /տեսանյութ/

«Խաղամոլությունը երկու ակունք ունի․ մեկը տնտեսական վատ վիճակն ու հավակնությունների բարձր մակարդակն է, մյուսը՝ ավանդականությունը։ Օրինակ՝ աշխարհի ամենախաղամոլ ազգն ամերիկանրներն են․ ամեն բանի մեջ գրազ գալու պատեհություն են գտնում։ Այնտեղ շատ են ձիարշավարանները, կազինոները, բինգոներ», –   Henaran.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Պարզվում է՝ խաղամոլությունը մեր երկրում բավական բարձր տոկոս է կազմում։ «Մի ռեյտինգային  […]

Պոռթկումներ կլինեն

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ մի քանի պատճառ կա, որոնցով պայմանավորված ընտրություններից մինչև հիմա քաղաքական ուժերը խորը նիրհի մեջ են: «Ամենակարևորն, իմ կարծիքով, հասարակության կողմից վերաբերմունքն է, հուսահատությունը, հավատի կորուստը, աայս կամ այն քաղաքական ուժի հետ իր ապագան չկապելը: Սա, իհարկե, շատ մեծ դեր ունի»,-Henaran.am-ի հետ […]

Ջիգարխանյանի կինը փորձել է սպանե՞լ․ դերասանը ահազանգում է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը դիմել է ոստիկանություն ու հայտարարություն ներկայացրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի դեմ, հայտնում է Mash պորտալը։ Դերասանը, համաձայն կայքի տեղեկությունների, հայտարարել է, որ Վիտալինան փորձում է սպանել իրեն, որպեսզի վերջնականապես տիրանա իր ունեցվածքին։ Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին դերասանը կնոջ անունով է գրանցել ամենն, ինչ իրեն է պատկանում։ Օրեր առաջ […]

«Մաչոյի» կոմպլեքսը եւ տղամարդկանց անպտղությունը /տեսանյութ/

Հոկտեմբերի 13-15 ին  Ծաղկաձորում  անցկացվեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնը:  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի ընթացքում փորձել են մեկտեղել անհատների և ոլորտի ձեռքբերումները: Գևորգ Գրիգորյանը անդրադարձավ նաև իր զեկույցին՝ տղամարդկանց անպտղության թեմայով: «Հայաստանում տղամարդու առողջության պահպանմանը նվիրված որևէ ծրագիր կամ չի իրականացվում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի