28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2017

Մոսկվայի կենտրոնում Հայաստանի քաղաքացու են սպանել

pic_92ccc170dcc876ef284db75964d91596

Մոսկվայի կենտրոնում այսօր Հայաստանի քաղաքացի է սպանվել։ Այդ մասին Лентa.ру-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը։ Նշվում է, որ 44-ամյա տղամարդը Նովոսլոբոդսկայա փողոցում իր մեքենայից դուրս է եկել, եւ վարձու մարդասպանը նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակել։ Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը պատվիրված սպանություն է։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ներկայումս տեղում աշխատում են իրավապահ […]

Ահազանգ` քաղցկեղ, թունավորումներ… ինչի կբերի կոյուղաջրերով ոռոգումը

22538240_1442668582448287_302123889_n

ՀՀ ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի  շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ասում է, որ   Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերը հայտնի դարձան, սակայն  ա չի նշանակում, որ ՀՀ մյուս բնակավայրերում նման դեպքեր չկան: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին նա նշեց, որ կոյուղաջրերով   ոռոգման դեպքում վտանգաները շատ-շատ  են,  քիմիական բաղադրիչների  ազդեցությունը սննդի անվտանգության տեսանկյունից ծանր կարող է լինել: […]

Արցախն անդառնալիորեն «կորած է»

serj_aliev-600x337

Այսօր Ժնևում հերթական անգամ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Հանդիպման վերաբերյալ հասարակական արձագանքները բավական տարբեր են երկու երկրներում։ Ի տարբերություն հայ հասարակության, որը հանդիպումից չնայած չունի առանձնապես մեծ սպասելիքներ, բայց չի էլ քննադատում այն, ապա Ադրբեջանի պարագայում իրավիճակն ամենևին այլ տեսք ունի։ Այնտեղ հասարակությունը ոչ միայն սպասելիքներ չունի երկու երկրների նախագահների հերթական հանդիպումից, այլև […]

Բանկի թալանը բացահայտվեց

496687

Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն […]

Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

Serbia-Maya Goykovich

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր […]

Սամվել Բաբայանը հիվանդ է

21624125_1168309119968347_777587847_n

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվելուն պես հետաձգվեց։ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ մրսածություն ունի, ձայնն ամբողջությամբ խզված է։ Բաբայանը հայտնել էր , որ պարբերաբար է ունենում ձայնի […]

Գոհար Հարությունյանը երկվորյակներ է լույս աշխարհ բերել

22448333_894609074020189_180169429703814678_n

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթների տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը երկվորյակ երեխաներիէ լույս աշխարհ բերել՝ աղջիկ և տղա:  Հիշեցնենք, որ Գոհարն արդեն ուներ երկու դուստր՝ Մելինեն և Բիայնան, և մեկ որդի՝ Մենուան:

Եթե ճիշտ աղոթենք

11178503_10153229623047365_568197495_n

Նկատե՞լ էք աղոթելիս միտքը ոնց է թափառում դես ու դեն: Տեր Հիսուսն ասում է, «երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, ՓԱԿԻ՛Ր ՔՈ ԴՌՆԵՐԸ եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը» (Մտ 6:6): Ախ ինչքան դժվար է այդ դռները փակ պահելը: Միլիոնավոր հիշողություններ փորձում են այդ դռները ջարդել ու ներս սողոկսել քո սենյակը, որ քո սիրտն է ու այնտեղ […]

Սերժ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան /տեսանյութ/

arm143508584592

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված