25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2017

Կցրտի

Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:

ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հայտարարություն է տարածել, որում կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ քանի որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները: ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների […]

«Երևան՝ սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկել է ջրցան մեքենաների արդեն ավանդական դարձած տոնական շքերթով

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով: Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել […]

Բակո Սահակյանը բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է մոտոհրաձգային բրիգադ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն այնտեղ մասնակցել է զորամիավորման հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Երբ հնչեցրի այս պրոբլեմը, շատերին թվաց՝ ես աղաղակում եմ, այդպես չի. Արամ Սիմոնյան

Վերջերս չեն դադարում հրապարակումները, թե Երևանի պետական համալսարանում կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Տասնյակ դասախոսներ մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձն, այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը: Այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: -Պարո՛ն Սիմոնյան, […]

Ինչ են հայտնաբերել գիտնականները Հիսուս Քրիստոսի գերեզմանում /ֆոտո/

Գիտնականները 500 տարվա մեջ առաջին անգամ բացել են Հիսուս Քրիստոսի դամբարանը։ Նրանք այնտեղ՝  վերին սալաքարի տակ, որը ծառայել է որպես դագաղի կափարիչ, հայտնաբերել են ևս մեկ սալաքար` մոխրագույն մարմարից, որի մակերեսին փորագրված խաչ կա, հայտնում է РЕН ТВ-ն։ Գիտնականները պարզել են, որ Երուսաղեմում պահվում է հենց այն դամբարանը, որը 4-րդ դարում հայտնաբերել է Կոնստանտին կայսրը։   «Սա ակնհայտ ապացույց […]

Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, բարի, հյուրընկալ քաղաք

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու […]

Ադրբեջանցիները մեզ օտար չեն․ Լուկաշենկոն կրկին «սեր է խոստովանում»

Բելառուսը եւ Ադրբեջանը համագործակցության բազմաթիվ ոլորտներ ունեն, երկու երկրներն ունեն ամենաջերմ ու ամենամոտ հարաբերությունները: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում է sputnik.az-ը։ «Մենք լիովին վստահում ենք միմյանց: Մենք համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծում եւ առեւտուր ենք անում երրորդ երկրների հետ: Մենք ձեզ հետ միասին գնում ենք դեպի […]

Վլադիմիր Գասպարյանը հետևել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությանը

Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստորաբաժանումների ՀՀ ու ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի հատուկ ուժերի կազմում ընդգրկված էին նաև ՌԴ Ազգային Գվարդիայի և ՆԳ նախարարության, Ղազախստանի Հանրապետության Ազգային գվարդիայի, Բելոռուսի ներքին զորքերի, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների օպերատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի