19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2017

Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել տեղական արտադրության զենքեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը սկսել է օգտագործել թուրքական արտադրության MPT-76 ինքնաձիգեր: Ըստ թուրքական  «Takvim.com.tr» լրատվամիջոցի՝  այդ մասին համապատասխան հրահանգ է տվել անձամբ Թուրքիայի նախագահը: Ընդգծվում է, որ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ նշել է  ազգային արտադրության սպառազինության օգտագործման կարևության մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]

Նախագահն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ […]

Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում,  շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում: Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող  «Շամախյան» […]

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի  16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի  ՀՀ ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի  շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:   ԹԵՄԱ՝   Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերը.  կոյուղաջրերով   ոռոգման,  քիմիական բաղադրիչների  ազդեցությունը սննդի անվտանգության տեսանկյունից. առողջական հետեւանքներ:  

Իրազեկում հին նմուշի անձնագիր ստանալու համար

Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:  Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմի անձնագիր ստանալուց հետո առանձին։ Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում։ Մնացական […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

Հայազգի երիտասարդի գեղեցիկ կատարումը ռուսական«Գոլոս»-ում (տեսանյութ)

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» նախագծում շարունակվում են կույր լսումները: Նախօրեին հաղորդմանը մասնակցել է Դոնի Ռոստովից հայազգի Զաալի Սարկիսյանը, ով երգել է «Հեռացիր» երգը: Ժյուրիի անդամներից Ալեքսանդր Գրադսկին է շրջվել, տղան հենց նրա թիմում կլինի։ Զաալին ասել է, որ ինքը Վրաստանի հայ է եւ որ հենց Գրադսկու թիմ էր ցանկանում գնալ:

«Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում». Իրանի Մեջլիսի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն […]

Հանուն որդու. ազատամարտիկը պատրաստ է ինքնասպան լինել /տեսանյութ/

 Դոնարա Դավթյանը և Լևոն Երիցյանը պատրաստ են դիմելու ծայրահեղ քայլերի ՝ հանուն որդու ազատության և անմեղության: «2012 թվականին ես ու որդիս աշխատում էինք Հյուսիսային պողոտայում: Նոյեմբերին մենք երկուսով ստացանք 400 հազար դրամ: Այդ օրերին քննիչ Մուկուչը զանգեց որդուս ու ասեց՝ դու «ռազբոյ» ես արել և քո վրա բողոք կա: Հետո պարզվեց, որ «ռազբոյ» արողը բարձրահասակ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի