20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2017

Արմեն Հայրապետյանը «Ինտեր»-ի հիմնը նորովի կներկայացնի

«Ար» հեռուստաընկերության մարզական լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանն   ակտիվորեն  երկրպագում է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին։  Նա որոշել է իր սիրելի ակումբին երաժշտական անակնկալ մատուցել: Ակումբի «Pazza Inter Amala» (Խենթի պես սիրում ենք Ինտերին) կոչվող   երգը   մեր գործընկեր Արմեն Հայրապետյանը  կներակայացնի նոր գործիքավորմամբ, նոր երանգներով։ -Մեզ հայտնի է, որ Դուք «Ինտեր»-ի   երկրպագուն եք և որոշել եք Ձեր սիրելի […]

«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես` Խաչքարերի պուրակում

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես: Երևանի բնակիչներին, հյուրերին և ընդհանրապես  բոլոր հետաքրքրվողներին, լավ առիթ էր ընձեռվել Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուներում առկա լուսանկարների միջոցով ծանոթանալու մայրաքաղաքի պատմությանն ու ներկային՝ Երևանի հին ու […]

Լույս աշխարհ է եկել Ալեքսեյ Չումակովի ու Յուլիա Կովալչուկի առաջնեկը․ զլմ-ներ /ֆոտո/

Յուլիա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովն առաջին անգամ ծնողներ են դարձել: Ինչպես գրում են ռուսական զլմ-ները, աստղային զույգը աղջիկ է ունեցել: Զույգի ներկայացուցիչները, սակայն, այս տեղեկությունը դեռ ոչ հաստատել են, ոչ էլ հերքել։ «Չենք մեկնաբանում: Երբ Յուլիան եւ Ալեքսեյը ցանկանան մեզ հետ կիսվել, մենք անպայման կհաղորդենք », – ասել են նրանք։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի […]

Ապառիկով վիրահատություններ. նախարարը մանրամասնեց/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ երեկ՝ հոկտեմբերի 13-ին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան գիտաժողով-փառատոնի բացման արարողությանը ներկա էր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ գրեթե բոլոր հիվանդությունները երիտասարդացել են.«Գրեթե բոլոր հիվանդություններն են երիտասարդացել, մասնավորապես ուռուցքային հիվանդությունները»: Նախարարը խոսեց նաև օլանզապինի Հայաստանում արտադրելու մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվող օլանզապինը իր որակով չի […]

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Ղազախստան

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի […]

Սիրո քաղաք Երևանի արձանները ևս տոնական օրը դիմավորում են պատշաճ տեսքով

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները: Եվ հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ […]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել է Ֆրանսիայի ներկայացուցչին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամ-պետություններ հոկտեմբերի 13-ին Օդրի Ազուլեին (Ֆրանսիա) նշանակել են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում: Նոյեմբերի 10-ին Օդրի Ազուլեի թեկնածությունը կներկայացվի Գլխավոր համաժողովի հաստատմանը, որը կայանում է տարին երկու անգամ` կազմակերպության անդամ բոլոր 195 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քվեարկության հինգ փուլից հետո, որոնք սկսվել էին […]

“Ну погоди”

ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության ամփոփումը հաշվետվության տեսքով։ Ամփոփելով մեկ տարին և որոշակիորեն համեմատական տանելով վարչապետի սահմանած նշաձողի հետ՝ կարող ենք, իհարկե, միանգամից ասել, որ մեկ տարում կառավարությունը չի կատարել իր նշած պարտավորությունը։ Ակնկալված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 5.5 տոկոս, սակայն այստեղ դա չէ գլխավոր հարցը, այլ այն, որ օբյեկտիվորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի