20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2017

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին Ժնևում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ 

Հովիվ է կորել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ: […]

Ես դեմ եմ բռնի խոշորացմանը. Թաթուլ Մանասերյանը հրավիրում է Կառավարությանը հաշվետվություն տալ (տեսանյութ)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հրավիրում է Կառավարությանը հաշվետվություն ներկայացնելու տարեկան գործունեության վերաբերյալ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Խնդրում եմ արձանագրել, որ լինում են խոստումներ, որոնք չեն կատարվում, համայնքների խոշորացման հետ կապված ունեցել ենք շատ խիստ զրույց վարչապետի ու նախարարի հետ, խոստացել են, որ քննարկում կլինի, բայց ուժային մեթոդով միացնում են այդ համայնքները: Ինձ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:  Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների միջև  բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր […]

Շիրխանյանին սայլակից գցել են. ցավեր ունի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 13-ին շարունակվեց Նորք-Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործը: Գործով ամբաստանյալ , Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից իրեն դատարան բերելիս երկու անգամ աստիճաններից գցել են: «Դատապարտյալների հիվանդանոցից» սայլակով բերելիս երկու անգամ աստիճաններից ինձ գցեցին, որից հետո ցավեր առաջացան մեջքիս շրջանում»,-հայտարարեց Շիրխանյանը: Վահան […]

Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է. ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք: Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ […]

Լավ բան է՝ կարճ ասած. Վարդանովը՝ Վիգեն Սարգսյանի առաջարկներից

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ  Վովա Վարդանովը դրական է մոտենում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ չնայած կան 1-2 թերություններ ու տեխնիկական հարցեր, սակայն ընդհանուր առմամբ նախագիծը լավն է: «Երբ Վիգեն Սարգսյանը ՊՆ նշանակվեց, շատ հետաքրքրեց ինձ դա, որ լինելով ոչ զինվորական՝ նա ստանձնեց […]

Հրդեհ Արդարադատության ակադեմիայում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի 1-ին հարկում՝ անվտանգության աշխատակցի սենյակում, տեղի է ունեցել էլլարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին, մարվել՝ 07:56-ին: Էլվահանակում այրվել են էլ. լարեր՝ 2 գմ, ջերմահարվել է սենյակը՝ […]

Հեռացիր. Սեֆիլյանի «պաշտպանի» հեռացումը բուռն ընդունվեց

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։  Այսօրվա նիստին դատարանբերվեց նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Սեֆիլյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացված էր նիստերի դահլիճից: Նիստին ներկայացել էր նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը միջնորդեց իրեն ներգրավել որպես Սեֆիլյանի շահերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի