24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2017

Հայ զինվորները անձնվեր են եւ վարժված

Հայ զինվորները անձնվեր են եւ վարժված, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին. «Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ եւ կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»: Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ […]

Կստեղծվի միասնական երթուղային ցանց

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց , որ  հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց։ Նախարարի խոսքով՝ այս դեպքում  հնարավոր կլինի արդյունավետ ուղևորափոխադրում կազմակերպել գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև՝ դեպի Երևան: Վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, թե տրանսպորտային ցանցը […]

Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն: Բաղդադի զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի բռնազավթումից վերջնականապես ազատագրել են Հավիջա քաղաքը և դրա ողջ շրջակայքը՝ գոտի, որն ինչ-որ առումով բուֆերային դերակատարություն ուներ մի կողմից Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ գտնվող, իսկ մյուսից՝ Քիրքուքի հատվածում քրդական ուժերի կողմից վերահսկվող, […]

ԴԱՀԿ աշխատակիցը արգելանք է դրել գոյություն չունեցող ավտոմեքենայի վրա. ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը: Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում […]

Ջոն Մալկովիչն ընթերցեց Նարեկացի. մեկնարկեց Խաչատրյանի փառատոնը

Աննախադեպ ծրագրով տրվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել էին արվեստի հզորագույն ճյուղերը՝ երաժշտությունն ու գրականությունը։ Եվ այս միաձուլումն է՜լ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների […]

Հատուկ ռեժիմ պետք է սահմանենք.վարչապետը հորդորեց

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց համայնքներին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը, որի արժեքը կազմում է 6 միլիարդ դրամ: «Դա հիմնականում 15 համայնքներին փոխանցվող գույք է ՝ գազատար և ոռոգման համակարգեր: Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք […]

Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան

ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու  այսօր  Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական  նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։

Հարուցվել է քրեական գործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի