26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2017

«Երբ ես նախարար դարձա, տեսա, որ այդ օրենքների կիրառումը խնդիրներ է ստեղծում»

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշպտանպության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Պաշտպանության ոլորտը վերանայման կարևոր փուլում, է և փոփոխությունները ներկայացվել են երկու օրենքների՝ «Պաշտպանության մասին» և Զինվորական ծառայության մասին» օրենքների հիմքում ընկած կարգավորումներով: Նախարարն ասաց, որ նախագծերը լայն հանրային քննարկումների առարկա են դարձել, և նման վերանայումները երեք […]

«Գրողի ծոցը գնան նման բաներ գրող մարդիկ»

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մահացել է 54 տարեկան հասակում։ Այդ մասին գրել էր «Կոմսոմոլսկայա պրավդան»։  Երգչի կինը, սակայն, կոպիտ ձեւով հերքել է այդ տեղեկությունը։ «Իմ ամուսինը լավ է եւ երջանիկ քնած է իմ կողքին։ Գրողի ծոցը գնան նման բաներ գրող մարդիկ»,- գրել է Ֆլորենսը Ֆեյսբուքի իր էջում։ Հիշեցնենք, որ 2015թ. հունիսին […]

Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։ Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի Աժ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։ Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի […]

Մեկնարկել են «Զինապարտության» մասին օրենքի լսումները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ այս լսումներն իրական փոփոխություններ են նախատեսում զինվորական ծառայության վերաբերյալ, մասնավորապես ԶՈւ համալրմամբ, որակյալ սպաների կրթության և այլնի հետ կապված: Նա նշեց, որ խորհրդարանը կարևորում է, […]

Երեւանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել. Ժողովուրդ

Ռուս քաղաքագետ Ատանիսլավ Տարասովը օրաթերթի հետ զրույցում հարցին, թե ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխությունները, Սերժ Աարգսյանի պաշտոնավարման ժամկետների ավարտը ազդեցություն կունենան, արդյոք, ԼՂ խնդրի վրա, ասել է, թե կարճ ժամանակով “time out” է սպասվում։ «Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա։ Բայց բոլոր կանխատեսումներով ինչպես Էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով Ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն […]

Ծեծվելուց հետո կանայք ավելի՞ են տենչում իրենց ամուսիններին. Հայկական Ժամանակ

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել Հայաստանում: Այս սթրեսը գրեթե չարտահայտվեց նախօրեին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Քննարկումը, ճիշտ է, բուռն անցավ, ներկաները բաժանվել էին երկու մասի՝ օրենքի ընդունման կողմնակիցների եւ դեմ արտահայտվողների, սակայն նրանց խոսքում այդպես էլ չերեւաց այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում, […]

Կողմնորոշվեցին. Ժամանակ

Շաբաթ օրը տեղի է ունեցել ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ձեւավորվող ազգային դիմադրության ճակատի երկրորդ հանդի­պումը։ ժիրայր Սեֆիլյանի ցուցակում 31 անունների մեջ նշվում են նաեւ ՕՐՕ դաշինքի առաջնորդ­ները՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան։ Օրաթերթի տեղեկություններով Սեյրան Օհանյանը դրական է գնահատել ժիրայր Սեֆիլյանի՝ ազգային դիմադրության ճակատի ձեւավորումը։ Ճակատի համակարգման աշխատանքներն իրականացնող «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը […]

Կոստանյանը հատ-հատ գնում է հետեւներից. Ժամանակ

Օրաթերթին հայտնի է դարձել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը սկսել է ՄԻԵԴ-ում հաղթելու հավանականություն ունեցող բոլոր գործերի հայցվորների եւ նրանց փաստաբանների հետ անհատական աշխատել եւ լուծում գտնել Հայաստանում՝ պայմանով, որ հայցվորներն իրենց հայցը հետ կվերցնեն ՄԻԵԴ-ից։ Նախօրեին թերթին հայտնի դարձավ, որ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը որոշել է դադարեցնել «Ելք» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի