16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2017

Հայաստանում գյուղատնտեսությունը ունի շատ մեծ ներուժ.նախարար

«Մենք վեր ենք հանել և վերլուծել ենք գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող բոլոր խնդիրները և համոզված ենք, որ Հայաստանում գյուղատնտեսությունը ունի շատ մեծ ներուժ»,-այսօր՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված 1 տարվա գործնեությունը ամփոփող ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը կարևորում է խնդիրների հիմնավոր վերլուծումը, որի շնորհիվ մեր գյուղատնտեսությունը կդառնա արդյունավետ, եկամտաբեր, շատ ավելի գրավիչ, մրցունակ և ինդուստրիալ: […]

«Կարագ, պանիր, միս չուտենք՝ խոտ արածենք, որ խոլեստերին չունենանք …»

Բայց ինչքան լավն ու հոգատար են մեր կառավարությունը, մեր հայրենի՝ իրենց նմանը չունեցող «գործարարները», գիշեր ու ցերեկ մեր մասին են մտածում, որ առողջ ապրելակերպ ունենանք և անվտանգ լինենք: Կարագ, պանիր, միս չուտենք՝ խոտ արածենք, որ խոլեստերին չունենանք… Ալկոհոլ չխմենք, որ կռիվների մեջ ընկնենք ու ընտանեկան բռնություններ անենք…Աջակողմյան ղեկով մեքենա չվարենք, որ անվտանգ լինենք… Շնորհակալություն կառավարություն […]

Խոշոր վթար. 13 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «ԿամԱԶ» մակիշի 54 LO 444 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Դ.) և «Ford Transit» մակնիշի 24 OS 736 (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. […]

Թղթախաղ, թմրանյութեր. ընդդեմ բանտի պետի եւ այլ պաշտոնյաների

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաեւ առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի […]

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը 10-րդ դասարանցիների համար հրատարակված “Համաշխարհային պատմություն” գրքի շուրջ,որտեղ,ինչպես նշում էին ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբագրի վրիպման պատճառով քարտեզներից մեկի վրա “տեղադրվել” է ծովից ծով ձգվող ՄԵծ Հայքը…Ի դեպ,այդ անթույլատրելի վրիպակը,որն ադրբեջանցիներին պատճառել է աննակրագրելի ցավ,տեղ է գտել միայն գրքի ռուսերենով հրատարակված վարկածում… Ադրբեջաներենով և […]

Որևէ բան կեղծելու կարիք չկա. Վիգեն Սարգսյան

 Սպաների բնակարանային ապահովման հարցը շարունակում է մնալ հարցերի հարցը: Այս մասին այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս հայտնեց՝ բազմաթիվ սպաներ հերթագրվել են՝ հույս ունենալով երբևէ բնակարան ստանալ: «Հետևողական գործ է արվել այս ուղղությամբ, բայց տարիների ընթացքում մոտ 1700 սպա բնակարան է […]

Ուշագրավ փոփոխություններ զինվորական ծառայության օրենքում

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց օրենքով նախատեսված մի շարք կարևորագույն փոփոխությունները: Նա նախ նշեց, որ ներկայումս միայն Կառավարության որոշումներն է  հստակեցվում ծառայության անցնելու ժամկետային կարգը և սպայական կազմի պարտադիր ծառայության հետ կապված հարաբերությունները, հիմա առաջարկվում է օրենքով տալ այս կարգավորումները« Ապա անցնելով […]

19 ամյա զինվոր է զոհվել

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Հայաստանի ՊՆ-ից   հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի […]

Վտանգավոր է. Առավոտ

Անցած շաբաթ լրատվամիջոցներում ամենաշատը խոսվեց երկու թեմայից. հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստ եւ Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուք։ Բայց վտանգավոր զարգացում ենթադրող մի թեմա թերեւս ստվերում ճնւսց, անգամ ոչ բոլոր լրատվամիջռցները հրապարակեցին այս լուրը։ ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հոկտեմբերի 5-ին տեղադրվել է հետեւյալ լուրը. «Հոկտեմբերի 5-ին ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի