25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2017

ԵՏՀ մասնագետները Երեւանում կներկայացնեն ապրանքների գնահատման 10 նոր կանոնակարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում Երեւանում այսօր մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով  համաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։  Անդամ-պետությունների համար ԵՏՀ-ն պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում՝ ներկայացնելու մշակված եւ շրջանառության մեջ դրված նոր տեխնիկական կանոնակարգերը։ Ինչպես նշեց ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման […]

Սոցիալական աշխատողի ինստիտուտը պիտի զարգանա ու կայանա

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ այսօր հրավիրվել էր հանրային քննարկում: Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է: «Կարևոր նշանակություն ունի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված, այդ վերջին բարեփոխումներն ունեն նպատակ ստեղծել իրավիճակ, նախադրյալներ, որպեսզի մեր եղած ծառայություններից անցում կատարենք գնահատված կարիքի հիման […]

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արմեն Իսրայելյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած պաշտոնական այցի կարևորությունը, սպասելիքներն ու արդյունքները, հայ-իրանական համագործակցության հեռանկարները:

Հայաստանը ստիպված է հրաժարվել իր քաղաքականությունից․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով բանակցություններին ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հնարավոր հանդիպմանը, հայտարարել է, որ ԼՂ հիմնահարցում Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող քննարկման առարկա դառնալ։ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել […]

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից

«Բլից ինֆո» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Հայաստանը  ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը արտաքին ուժերի  պատվեր է» թեմայով: Ասուլիսի ընթացքում ակումբի փորձագետները ներկայացրեցին այն հասարակական-քաղաքական գործիչների ցուցակը, որոնք հանդես են գալիս Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ և դա անում են արտաքին ուժերի պատվերով: Բանախոսներից Արման Ղուկասյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ […]

Վարչապետը հանդիպել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարարների հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:   Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի […]

Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողներիիրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը խորհրդի անդամներին է ներկայացրել շրջանառության դրված օրենսդրական առաջարկները՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում և ծառայողական քննության անցկացման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նիստի ընթացքում քննարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի