25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2017

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից շարունակվող դժգոհությունը տեղական արտադրության օլանզապին դեղի որակից և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։ Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ […]

Սերժ Սարգսյանը միշտ պիտի մնա արենայում. Վ. Բաղդասարյան

«Մենք, կարծես թե, այս թեման փակել էինք արդեն, Սերժ Սարգսյանը մինչև 18 թվականի ապրիլ նախագահն է, և որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ է կատարվելու ապրիլից հետո, զինվեք համբերությամբ, մենք ունենք բավական խնդիրներ, այդ խնդիրներով ենք զբաղված»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասպան 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին: Հարցին, […]

Մի փափագիր մեծ լինել

«Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան, զի յառաջ քան զարեւ է անուն Նորա»: Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան, քանզի արևից հին է անունը Նրա:  (Սաղմ.71:17) Մի՛ փափագիր մեծ լինել։ Մանուկ, միշտ մանուկ մնա, նույնիսկ եթե մինչև խոր ծերության հասնես։ Երբ մանուկը սայթաքում և ընկնում է, ոչ ոք չի զարմանում…։ Իսկ հայրիկը շտապում է նրան ոտքի կանգնեցնել։  Իսկ […]

Ինչու «Ելքը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին

«Մենք դաշինքով քննարկել ենք այդ հարցը, լրջորեն վերլուծել ենք խորհրդարանական ընտրություների ժամանակ մարզերում մեր արձանագրած արդյունքները, և դրանց խորը վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ պետք են որոշակի ուժեղացումներ, կադրային փոփոխություններ մարզերում, թիմերի փոխհամագործակցության որոշակի հարցեր ճշտել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

Սամվել Բաբայանի անունը չկա. «Իգլա»-ի գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այսօրվա դատական նիստին քննվելու են փողերի լվացման գործով ամբաստանյալները: Ամբաստանյալ ժորա Զաքարյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Ժորա Զաքարյանը իր ցուցմունքում նշել է, որ իր համագյուղացի Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ինքը աշխատել է […]

Հոգեւոր եւ ընտանեկան արժեքները՝ Սորոսի հիմնադրամի թիրախում

Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: 2015թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև ԼԳԲՏ անձանց […]

Գյումրին՝ առանց ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մուշ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Օդանավակայան թաղամասում, Երևանյան խճուղում, Նոր Ավան թաղամասում, Երկաթ-Գծի ավանում, Վ. Սարգսյան, Անտառավան, Գորկու, Տերյան, Գ.Նժդեհի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Խրիմյան Հայրիկ, Մուսայելյան փողոցներում, Հաղթանակի պողոտայում […]

«Բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր»

Քիչ առաջ «Ելք» խմբակցությունը պաշոտանապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որտեղ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի վարքը, մասնավորապես միջադեպը, երբ Գեղամյանը հարձակվել էր Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ էթիկայի կանոնների խախտում է եղել Գեղամյանի կողմից, և խորհրդարանի էթիկայի […]

Խոշոր հրդեհ Մոսկվայի առեւտրի կենտրոնում․ մեքենաներ են պայթել /տեսանյութ/

Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սինդիկա» առևտրային կենտրոնում։ Հրդեհի հետեւանքով առեւտրի կենտրոնն ամբողջովին ոչնչացել է, այն այնքան ուժգին է եղել, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված մի քանի մեքենա պայթել է։ Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել ու մարել միայն այսօր վաղ առավոտյան։ Հրդեհի արդյունքում 3 հոգի վիրավորվել է։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի