20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2017

Բժշկական գիտաժողովը փառատոնի կնմանվի

«Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում բժշկական գիտաժողով կանցկացվի, որն իր ձևափաչով ավելի շատ փառատոնի կնմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աբովյանը։ Բժիշկը նկատել է, որ գիտաժողովն իր տեսակով ու մասշտաբներով աննախադեպ է, բազում ուղղություններ են ներգրավված լինելու. «Հիմնական ուղղությունները լինելու են թերապիան, ուռուցքաբանությունը, տղամարդու և կնոջ սեռական առողջությունն ու ակնաբուժությունը»։ ԵԲՀԱ-ի փոխնախագահի խոսքով՝ […]

Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը՝ մի քանի միլիոն դրամ.

Հոկտեմբերի 6-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։  Կայքի՝ տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։  […]

Ուսուցչուհին սկսել է լացել՝ աշակերտների կողմից փոքրիկ ու ոչ արժեքավոր նվեր ստանալով

Կրասոնդարի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, երբ վերջինը սկսել է լացել աշակերտների կողմից հասարակ ու ոչ թանկարժեք նվեր ստանալուց հետո։ Տարրական դասարանի ուսուցչուհին Ուսուցիչների օրվա առթիվ ստացած նվերից չի գոհացել եւ վերադարձրել է փոքրիկ ծաղկեփունջն ու ծրարով գումարը։  Ծնողները այդ մասին պատմել են իրենց ծանոթներին, եւ երբ դպրոցի տնօրենն իմացել է միջադեպի մասին, […]

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։ Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ […]

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում:  Երեք փուլով ընթացող մրցաշարին […]

Գրչի մեկ հարվածով մարդ կփրկվի. ցմահ դատապարտյալները` Սերժ Սարգսյանին

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը , ով հավատում է, որ գործող օրենսդրության համաձայն մի օր կհայտնվի ազատության մեջ ու կգրկի իր ընտանիքին Henaran.am-ին է ուղարկել մի նամակ, որտեղ ցմահ դատապարտյալների կոչն է ուղղված ՀՀ նախագահին. «Ցմահ դատապարտյալներիս կոչը ՀՀ նախագահին. Պրն նախագահ, այսօր շատ ցմահ դատապարտյալներիս ազատության հարցը փաստացի կախված է Ձեր կամքից։ Այսօր դատական համակարգի […]

7 օր առաջնագծում

Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]

Ավտովթար Ալիխանյան եղբայրների փողոցում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Ա. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Suzuki» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 AS 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված […]

« Շնորհավոր, սիրելի՛ Վանաձոր, մենք քեզ ենք վերադարձնելու քո լույսն ու ջերմությունը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Վանաձոր քաղաքի տոնը: Ներկայացնում ենք ԼՀԿ նախագահի ուղերձը: «Սիրելի՛ վանաձորցիներ, սրտանց շնորհավորում և ջերմագույն մաղթանքներս եմ հղում ձեզ` Վանաձորի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն և բարօրություն: Ինչպես խոստացել ենք` մենք շարունակելու ենք լինել ձեր և Վանաձոր քաղաքի շահերի պաշտպանը՝ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում: Վանաձորը բոլորիս տունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի