25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2017

9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ

2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամսիներին  կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ: Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների ու մասնավոր կրթօջախների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին:  Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, նկատելով, որ վերջիններիս ամենօրյա աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի հայեցի դաստիարակությունն ու հետևաբար` մեր […]

«Կանանց, երեխաներին եւ ծերերին ընտանիքում ծեծելը նորմա՞լ է».նախարար /տեսանյութ/

«Ընտանեկան բռնությունից պաշտպանությունն անհրաժեշտություն է»,-այսօր հոկտեմբերի 5- ՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկումների դնելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո նաև ԱԺ:  Նա կտրականապես համաձայն չէ այն կարծիքին, թե օրինագիծը դեմ է հայկական ավանդական արժեքներին։ «Եթե դուք […]

Աստծուց ոչինչ չես թաքցնի

Որդյակներս, աղաչում եմ ձեզ, խորհեք ձեր մեջ և շտկվեք ձեր սրտերով և մտքերով՝ Տիրոջը հաճո լինելու համար: Թեկուզ և մենք թաքնվել ենք շատ մարդկանցից և ինքներս մեզ արդար ենք համարում, բայց Աստծուց ոչինչ չես թաքցնի: Դրա համար ջանացեք ամենայն փութաջանությամբ պահպանել հոգու սրբություն և մարմնի մաքրություն: Քանի որ այսպես է ասում աստվածային առաքյալ Պողոսը. «Չգիտե՞ […]

Ամուլսարի ոսկու հանքն այս պահին չի շահագործվում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նիստի ժամանակ հետաքրքրվեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից, թե այս պահին Ամուլսարի ոսկու հանքը Լիդիան Արմենիայի կողմից շահագործվում է, թե ոչ: Նախարարն ասաց, որ հանքը չի շահագործվում այս պահին, աշխատանքներ են գնում կառուցման: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մոնիթորինգի ենթարկվում է, թե ոչ, ապա նախարարը շեշտեց, որ կառուցպատման աշխատանքների […]

Էրդողանի դեմ մահափորձի գործով 38 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում է նաև […]

Ուսուցչի ու հասարակության մեջ մեծ է անջրպետը. ուսուցիչ (տեսանյութ)

«Այսօր ասել, որ ուսուցչի դերն այդքան մեծ է, չեմ կարող ասել, որովհետև փոխվել է շերտավորումը: Ուսուցիչի ու հասարակության մեջ մեծ է անջրպետը, ինչի պատճառն, առաջին հերթին սոցիալական խնդիրներն են»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Բերոյանը: Ըստ նրա՝ կարծես պետությունը չի հասկանում, որ ուուցիչը նույնպես այս երկրի մի […]

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանում սննդային շուկայում գրանցված թանկացումները, չարաշահումներն ու խախտումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի