20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2017

Կոռուպցիայի դեմ պայքարում 7 կարևոր քայլ է կատարվել.նախարար

«Կոռուպցիայի դեմ պայքարում  այս տարի 7  կարևոր քայլ է կատարվել՝ սկսած անհիմն հարստացման քրեականացումից, մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կանխիկ գործարքների սահմանափակում»,-այսօր՝ հոկտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում իրենց կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական […]

Բայց ի՞նչ տարբերություն, որ Թուրքիայից եկած են

Լավն ա էլի մեր ժողովուրդը, զոռով հո չի, ուղղակի հրաշք 🙂 «Ճիշտ ա, մենք որսի էինք գնում Թուրքիայի սահմանին՝ Երվանդաշատի մոտ։ Ըտեղից Թուրքիա մեկ կամ երկու կիլոմետր ա: Էդ թռչուններին ես միշտ տեսել եմ, Թուրքիայի սարերի վրա են եղել: Ափսոս են, բա ինչ են: Չնայած Թուրքիայի կողմից եկած են, բայց ի՞նչ տարբերություն, հաստատ թուրքական գիշանգղ են, […]

Դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

«Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ անոթային վիրաբուժության […]

Հայ-ռուսական միացյալ զորախմբի դերը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Երեկ ԱԺ-ում հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծման վերաբերյալ դրույթներից խոսելիս տեղի ունեցավ մի հետաքրքիր խոսակցություն։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ բանավեճի ժամանակ հայտարարեց, որ, մեծ հաշվով, հայ-ռուսական զորախմբի ստեղծումը երեկ տեղի չի ունեցել, այլ՝ 1997-1998 թվականներին, այսինքն՝ ՀՀ առաջին իշխանության տարիներին։ Սակայն դա արվել է, այսպես կոչված, […]

« Տղերք, Դուք իմ աշխատողներն եք, իսկ ես ձեզ գումար եմ տալիս»

Այսօր էլ «քաղաքական» օրակարգ ունեցանք: Իմ հաշվին աշխատավարձ ստացող երկու պատգամավոր կրկին իրենց քուչեն շփոթել էին ԱԺ-ի հետ, իրանցից մեկն էլ հպարտությամբ ստատուս էր գրել: Եթե այդ ստատուսը գրեր, ասենք, մեր կողքի քուչի Գևորիկը, ես կհասկանայի, դե դասարանցիներ են, ինքնահաստատվելու խնդիր կա, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ԱԺ պատգամավորի արածը: Ինձ հիմա […]

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2017» ոսկերչական ցուցահանդեսի և «Ալեքս տեքստիլ» ընկերության նոր արտադրամասի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:  Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական և օտարերկրյա ընկերությունների […]

ՀՀ նախագահի աշխատակազմում 54 միավոր հաստիք է կրճատվել

Սեպտեմբերի 1-ից ՀՀ նախագահի աշխատակազմում 54 միավոր հաստիք է կրճատվել։ Տնտեսված միջոցները կփոխանցեն ՀՀ կառավարության պահեստային ֆոնդին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում։ 2017–ին կտնտեսվի 29.1 մլն դրամ։  

Պետք է խուսափենք ուրիշների փորձը մեզ հարմարացնելու մարտավարությունից. քաղաքագետ

«Պետք է խուսափենք ուրիշների փորձը մեզ հարմարացնելու մարտավարությունից եւ հասկանանք, որ, վերջիվերջո, քաղաքական որոշումները կայացվում են ո՛չ թե նախադեպերի հիման վրա, այլ կոնկրետ իրավիճակներից ելնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Կատալոնիայի անկախությունից: Ըստ նրա՝ Կատալոնիայի համար այսօր ավելի դժվար ճանապարհ է նախատեսել ճակատագիրը, քան քրդերի համար եւ, անգամ պետությունների ճանաչման պարագայում, դրդապատճառները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի