25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2017

ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. Շարմազանով

ԱԺ-ն քննարկում է «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, նշեց, որ համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ […]

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը կիսվեց. ո՞վ կլինի դատավորը/տեսանյութ/

Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 14 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե անջատված մասով գործն ով է քննելու՝ նա չհայտնեց։ Արտուշ Գաբրիելյանը մեկ այլ որոշմամբ՝ առանձնացված մասին ավելացնելու է անցած շաբաթ կիսված մասը՝ 7 ամբաստանյալների վերաբերյալ […]

Հրապարակվել է տեսանյութ Լաս Վեգասի հրաձիգի սենյակից

Համացանցում հայտնվել է Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցի համարից տեսանյութ, որտեղից երաժշտական փառատոնի ժամանակ 64-ամյա Սթիվեն Պեդոկը հանդիսականների վրա կրակ էր բացել: Կադրերում երեւում է սենյակի մուտքը, օպտիկական նշանոցով հրացանը, որից Պեդոկը կրակել է եւ սպիտակ սփռոցով ծածկված փոքր սեղանը: Փառատոնի ժամանակ հրաձգության զոհ դարձավ 59 մարդ, 527-ը՝ ստացան վնասվածքներ: Պեդոկը, մինչ ոստիկանության ժամանումն ինքնասպան […]

Եղանակը` առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը  կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բոլորի ծառան

Հիսուս ասում է. -Գիտեք, որ ազգերի մեջ իշխանավորներ համարվածները տիրում են իրենց հպատակներին, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր բոլորի սպասավորը պիտի լինի, և եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին ինքն էլ […]

Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 48-ամյա Ս.Ավագյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։ 2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ […]

Ինչպես է Թուրքիան ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից

 Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com     Մի քանի տասնամյակ շարունակ թուրքական կառավարությունը և նրա քարոզիչները հայտարարում են, որ պետական փաստաթղթերը, մասնավորապես Օսմանյան արխիվները, ամբողջովին բաց են և հասանելի ամբողջ աշխարհի ցանկացած հետազոտողի համար:   Սակայն թուրք պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները լռում են այն մասին, որ Օսմանյան արխիվների բազմաթիվ փաստաթղթեր հեռացվել, ոչնչացվել, վաճառվել կամ մշակվել են: Բացի […]

Չի բացառվում, որ առաջիկայում էլի առաջին սպառման որոշ ապրանքներ թանկանան (տեսանյութ)

Վերջին օրերի թանկացումները պայմանավորված են այսօր հանրապետությունում տիրող վիճակով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։ «Ես չեմ կարող ասել, թե որն է թանկացման պատճառը, բայց տեղյակ եմ, որ որոշ ապրանքների գներ բարձրացել են։ Փոխնախարարն էլ նշեց, որ որոշակի ապրանքներ թանկացել են», – նշեց Վարդևան Գրիգորյանը։ Միևնույն ժամանակ պատգամավորը չբացառեց, որ թանկացումների […]

Պատգամավորները տեղյակ չեն թանկացումներից

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը, ինչպես և մի շարք այլ պատգամավորներ տեղյակ չեն թանկացումներից:  «Ինչ թանկացում, տեղյակ չեմ, այսօր իմ հետ գործ չունեք»,- ասաց Հակոբ Բեգլարյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց. «Ես տեղյակ չեմ թանկացումներից, երկրում չեմ եղել»: ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը էլ նույն պատասխանը տվեց: Իսկ ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը տեղյակ էր թանկացումներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի