25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2017

Նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չեխիա կատարած իր պետական այցի շրջանակներում Միլան Շտեխի հետ ունեցած հանդիպումը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի այցը Հայաստան արդյունավետ կլինի՝ ամրապնդելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, և […]

Գերտերություններից բացի ոչ մի երկիր չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը. Շարմազանովի պատասխանը քննադատներին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ աշխարհում ոչ ﬕ երկիր, բացի գերտերություններից, ﬕայնակ չի կարող լիարժեք լուծել իր պաշտպանության և անվտանգության խնդիրները: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է իր այն հայտարարության վերաբերյալ քննադատություններին, թե Հայաստանը չի կարող ﬕայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և պետք է որևէ ռազմական բլոկի անդամակցի: «Ես համոզված […]

Սպանության կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 3-ին` ժամը 20.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը:Կատարվում է նախաքննություն:

«Ներսեսը վճռական է տրամադրված». պաշտպան/տեսանյութ/

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Ներսեսին երեկ եմ տեսակցել, մի փոքր տկար էր, բնականաբար, քանի որ մի քանի օր սնունդ չէր ընդունել: Նշեմ, որ կան պահանջներ, որոնք […]

Խոսքը կրոնական դոգմաների մասին չէ, այլ՝ կենդանի Աստծո

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18) Քրիստոնեական միջավայրում թեև շատ է խոսվում խոնարհության մասին, սակայն պատկերացումները հակասական են։ Պողոս առաքյալը տալիս է պարզ բացատրություն. խոնարհությունն այն է, երբ քեզ Աստված է գովաբանում։ Խոնարհությունը սկսում է նրանից, երբ մենք հրաժարվում ենք ինքներս մեզ […]

Կարեն Կարապետյանն և Միլան Շտեխը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորաց­նե­լու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից և երկկողմ […]

Ադրբեջանը կաշառում էր եվրոպական քաղաքական գործիչների՝ ԱՄՆ-ի սենատոր

«2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման նպատակով», – Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշեց բերել հենց Ադրբեջանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ […]

Կասեցումներ սննդամթերքի արտադրության և հանրային սննդի ոլորտներում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից  նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները: Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ),  Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ),   Ղևոնդ Դավթյանի (Շիրակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի