16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2017

Սարսափելի չէ, մտահոգիչ չէ. պատգամավորը՝ պետական պարտքից (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում ՝ արտաքին պետական պարտքի համար պետք չէ անհանգստանալ, թիվը մտահոգիչ ու սարսափելի չէ: Այս մասին նա նշեց ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե պետական բյուջեի նախագծով կրկին առաջարկվում է պետական պարտքն ավելացնել, արդյոք սա մտահոգիչ չէ.     «Մտահոգիչ չէ։ Շատ զարգացած երկրներում ՀՆԱ-ի և արտաքին պարտքի հարաբերակցությունը շատ ավելի […]

«Ընդդիմությունը պիտի խոսի այնքան չափով, ինչքան նրան մանդատ է տրված»

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որևէ նոր բան չեն հորինում, բարեփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիր կա: «Գործող օրենքում կար հակասություն: Մի դրույթում գրված է մեկ երրորդ, մյուսում՝ մեծամասնություն: Դա վերացնելու համար Կառավարությունն ու քաղաքական եզրակացությունն եկել են […]

Շիմպանզեներ, օրանգուտաններ. խորհրդարանում «թեժ» է

Այսօր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ քննարկման ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում: Քննարկումն անցավ բավական «թեժ» մթնոլորտում: Նախ «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դեմ են քվեարկելու, քանի որ Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանը նախորդ քննարկմանը հայտարարել էր, թե սկզբունքորեն դեմ չէ, որպեսզի օրենքում պահպանվի […]

Երկու քարի արանքում. Իրավունք

Մինչ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ՀՀ վարչապետն իր ընկերն է, այդ ընթացքում իրեն պատկանող հիմնարկներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն սկսել է իրականցնել ստուգումներ։ Դրան զուգընթաց փոխվել է նաեւ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հռետորաբանությունը։  Օրինակ՝ նրանցից Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում շեշտում է. «Իհարկե, դժգոհ ենք կառավարության […]

Ինձ ոչ ոք նկատողություն չի կարող անել. Արայիկ Գրիգորյան

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հերքում է, որ իրեն նկատողություն է արվել Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից, և որ նա հեռացվել է նիստից։ «Ես չեմ լքել հանձնաժողովը», – խորհրդարանում լրագրողներին ասաց նա։ Մամուլի լուրերին, թե հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է նրան նկատողություն արել նիստերից բացակայելու համար, Գրիգորյանը արձագանքեց. «Ինձ ոչ ոք նկատողություն չի կարող անել: […]

«Սեւ ցուցակ». Հայկական Ժամանակ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Հանրապետական Կարեն Ճշմարիտյանին պատկանող «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերությունը 6 ամսով հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չու­նեցող ընկերությունների ցանկում։ Այդ ցանկը նաեւ կոչվում է «սեւ ցուցակ»։ «Էլբատ» ՓԲԸ-ն բանակին եւ այլ գերատեսչությունների տարիներ շարունակ մարտկոցներ է մատակարարել, սակայն մինչեւ 2017 թ. դեկտեմբեր որեւէ պետական գնման չի կարող մասնակցել։ Մանրամասներին ծանոթացեք […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի