26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2017

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:  Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ երեկ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը: Հանձնակատար Հանի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության […]

Զինված միջադեպ բժշկական կենտրոնում՝ դատապարտյալի հետազոտման ժամանակ. վերջինիս փախուստը կանխվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ Նախնական տվյալներով՝ այսօր ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։ Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել […]

Հոկտեմբերի 7-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն համակարգված անցկացնելու ուղղությամբ, որի շրջանակում կմաքրվեն և պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն […]

Թուրքիան արդեն չունի Եվրամիության կարիքը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլևս Եվրամիությանը անդամակցելու կարիք չունի, բայց և անդամակցության գործընթացը կասեցնող կողմը Անկարան չի լինելու: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Էրդողանը  նշել է, որ իրենց ամենաշատ հիասթափեցրել են հենց Եվրամիության երկրները: «Մեզ անհանգստացնում է Թուրքիայի եվրաանդամակցությանը բացահայտորեն խոչընդոտող երկրների հանդուրժողական վերաբեմունքը ահաբեկչական կազմակերպությունների […]

10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին

Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի […]

Մ՛ի նույնացրեք, մարդիկ տարբեր են. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը կոչ է անում չնույնացնել իրեն որեւէ մեկի հետ։ Դերասանուհի-հաղորդավարուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել եւ գրել է. «Մարդիկ տարբեր են, գորգերի նախշերի նման։ Գոնե ՊԻՏԻ ԼԻՆԵՆ։ Ես էլ տարբեր եմ, ինչպես բույրերը, գորգի նախշերն ու ամենասովորական ծառի տերևները։ Մի նույնացրեք ու նույնացվեք։ Չեք՞ հոգնում Մենք ԲՈԼՈՐՍ տարբեր ենք ու դա է գեղեցիկը, անգամ […]

Արտակարգ դեպք. հրազենով զինված անձը մտել է «Արմենիա» ԲԿ ու կրակոցներ արձակել

Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել: Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Տուժածներ չկան: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ես դրան հասնելու եմ, ավելի քան համոզված եմ. Վանաձորի քաղաքապետ

1 տարի առաջ հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ավագանու ընտրություններից հետո բավական աղմկալի զարգացումներ եղան, արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Այս արդյունքը չընդունելով մինչև հիմա ավագանու երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ը, ՀՎԿ-ը և «Լուսավոր Հայաստանը» բոյկոտում են նիստերը: Ինչևէ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ավագանու իրենց անդամների հետ միասին անցկացնում են նիստերը, թեկուզև ընդդիմադիր խմբակցությունների հայցը Սահմանադրական դատարանում է: Անցած մեկ […]

Առաջին միասեռ ամուսնությունը

Գերմանիայում նախօրեին պաշտոնապես գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը։ Այստեղ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը։ Առաջինը իրենց ամուսնությունը կնքել են 59-ամյա Կառլ Կրեյլեն եւ 60-ամյա Բոդո Մենդեն։ Նրանք ամուսնացել են Բեռլինում, հայտնում է Associated Press-ը։ Գերմանիայի մայրաքաղաքում միայն այսօր նախատեսված է 12 միասեռ հարսանիք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի