19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն […]

Միչիգանի կոնգրեսական Դեն Քիլդին միանում է հայկական հարցերով հանձնախմբին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով ողջունում է կոնգրեսական Դեն Քիլդիի (դեմոկրատ, Միչիգան) միացումը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին: Անցյալ ամիս Համագումարի պատվիրակությունը հանդիպել էր կոնգրեսական Քիլդիի հետ և Միչիգանի 5-րդ կոնգրեսական տեղամասում բնակվող ամերիկահայ ընտրողներին մտահոգող հարցեր քննարկել: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն, Միչիգանում մեծացած՝ Համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանին և Ամերիկայի հայկական համագումարի զարգացման […]

Նոր նշանակումներ՝ զինված ուժերում

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին`ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ […]

100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում: Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության […]

Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով

Երևանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող  Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը: Խոսելով մասնավորապես մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2799» […]

«Երկու տարի ա անցել, ոչինչ չեմ հիշում».Սեֆիլյանի գործով վկա

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստին այսօր` սեպտեմբերի 29-ին, շարունակվել է վկաների հարցաքննությունը: Վկա Սերգեյ Գրիգորյանը հայտնել է , որ ինքն ամբաստանյալներից ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին: «Հարցաքննվել եմ երկու տարի առաջ, ցուցմունքիս կեսը հիշում եմ, կեսը չեմ հիշում… էնտեղ եմ եղել, եկել են ինչ որ մարդիկ, հետո մեզ տարել են քննչական»,- ասել […]

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել սեպտեմբերի 22-ին ճանաչողական նպատակով Արցախ այցելած 4 թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների նկատմամբ: Թեմային անդրադարձած մի շարք թուրքական թերթերում (Hurriyet, Milliyet, Posta) տեղ գտած հրապարակումներում Ադրբեջանի գլխավոր դատախազության վկայակոչմամբ նշվում է, որ թուրք գործիչները «առանց ադրբեջանի թույլտվության Հայաստանի տարածքով մուտք են գործել […]

Հայհոյախառն կենացներ էին հնչեցնում. ի՞նչ էր պետք «Զինված խմբի» ղեկավարին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաև վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքը : Վկան իր ցուցմունքում հայտնել էր, որ Արթուր Վարդանյանը իր հետ զրույցում ասել է, որ ավարտել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, սակայն միշտ պատրաստ է […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:  Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի