23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2017

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերը

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցանկը, որն ամեն տարի կազմում է  Interbrand ընկերությունը։ Հինգերորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցրել են Apple-ը եւ Google-ը։ Դրանց հաջորդում են Microsoft-ը, Coca-Cola-ն, Amazon-ը, Samsung-ը, Facebook-ը եւ IBM-ը։ Ցանկում տեղ են գտել նաեւ նորաձեւության աշխարհի ներկայացուցիչ-ապրանքանիշերը։ Օրինակ, Louis Vuitton-ը 19-րդ տեղն է զբաղեցրել՝ իր ասպարեզում առաջատարը դառնալով։ 

«Ենթական կորցնելու բան չունի».հոգեբանը՝ ինքնակառավարումից/տեսանյութ/

«Անհատը կարող է ամրացնել իր ինքնակառավարումը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանը նշում է, որ կան էմոցիոնալ, հուզառատ մարդիկ, սակայն եթե նրանք կարողանում են իրենց ինքնակառավարումը պահել, ապա հաղթում են: «Կառավարիչը ավելի լավ է ինքնակառավարվում, քան ենթական, քանի որ ենթական կորցնելու բան չունի»,-ընդգծեց հոգեբանը: Մանրամասները՝ […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության եւ հեղինակության […]

Աստղառատ ցուցադրություն․ Balmain-ը ներկայացրել է նոր հավաքածուն /ֆոտոշարք/

Balmain-ը որոշել է այս անգամ տարբերվել, եւ Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում հիմնականում հայտնի մոդելների է հրավիրել։ Ցուցադրության բացման պատիվը տրվել է 35-ամյա հայտնի մոդել Նատալյա Վոդյանովային, պոդիում էին դուրս եկել նաեւ Նատաշա Պոլին, Կարոլինա Կուրկովան, Սաշա Լուսսը եւ այլոք։    

«Գեներալը զինակից ընկերների դիակների տակ պախկվելով սողացել է մինչև Բաքու»

Ադրբեջանցի գեներալը անգրագետ զինվորական է: Ադրբեջանում արդեն «Վիրտուալ գեներալի» մականունը ստացած Յաշար Այդեմիրովը, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ավելի շատ անիմաստ հարցազրույցներ է տվել, քան մարտական գործողությունների մասնակցել, ևս մեկ անգամ փայլել է իր անգրագիտությամբ: Չնայած այս «Վիրտուալ գեներալից» ավել բան սպասել չէր կարելի, մարդը պատերազմի տարիներին զինակից ընկերների դիակների տակ պախկվելով սողացել է մինչև […]

Ո՞վ ես դու

Ո՞վ ես դու:  Երկրի մի բուռ հողը չե՞ս… Ուզո՞ւմ ես, որ հոգիդ ազատագրվի և լինի այնտեղ, ուր կապանքներ ու սահմանափակումներ չկան: Ուրեմն, նախ և առաջ, պետք է ազատվես այն բոլոր ցանկություններից, գիտելիքներից ու զգացմունքներից, որոնք աշխարհն է քո մեջ սերմանել: Պետք է անձդ ուրանաս և Աստծու առջև որպես ոչինչ կանգնես: Ո՞վ ես դու: Երկրի մի […]

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին: Հանրապետության Նախագահը Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության օրվա կապակցությամբ: Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր […]

Շիրակի մարզպետ լինելը ավելի դժվար էր, քան փոխնախարար․ ՀՅԴ մարզպետի 100 օրը /տեսանյութ/

Այսօր լրացավ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը։ Մարզպետն այսօր հանդես եկավ հաշվետվությամբ՝ ներկայացնելով, իր խոսքերով ասած, մարզի վիճակը՝ թվերի լեզվով. «2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ մարզի բնակչությունը կազմում է 238 հազար 600 մարդ, որոնցից քաղաքային բնակչությունը՝ 58,5 տոկոս։ Մարզի ներքին համախառն արտադրանքը կազմում է 203 ու 2 միլիարդ դրամ, որը հանրապետության ՀՆԱ […]

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ մի խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել  գետնին և խլել հեռախոսը: Լրագրողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի