26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2017

ՀՀ նախագահը պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը մեկ […]

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում […]

Եղանակը` Հայաստանում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 23-24-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի […]

Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ժամը 22.30-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արմեն Ն.-ն։ Նա հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդված (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Հայ մաքսավորները հաղթել են մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում

Բելառուսի Բրեստ քաղաքում մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 11-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների թիմերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և առաջին անգամ դարձել մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, իսկ երրորդը Ուկրաինայի մաքսավորներն են եղել: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին մրցաշարի հաղթողի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։ Արտգործնախարարները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: 

Աղվան Պետրոսյանն իմ մտերիմ ընկերն է. դատովորը չի դիմացել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կալանավորված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի, դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ դատախազ Սեւակ Շհոյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից: Դատավոր Վահագն Մելիքյանն իր ինքնաբացարկի միջնորդության մեջ նշել է, որ Աղվան Պետրոսյանի հետ մտերիմ ընկերներ են եւ ավելի քան 20 […]

3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է: 2017թ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված […]

Քննիչն ուղորդել է. ուշագրավ հայտարարություն «Իգլա»-ի գործով դատի ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Գործով վկա Աշոտ Շուշանյանը ուշագրավ հայտարարություն է արել։ Վկան  դատարանում պնդել է, որ քննիչը ուղղորդել է իրեն քննության ժամանակ։ Նա պնդել է, որ չի ցանկացել «հրթիռ» բառը նշել իր տված ցուցմունքում, սակայն քննիչը համոզել է, որ դա գրական բառ է եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի