24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2017

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը: Խորհրդարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ՝ նշել է, որ անկախությունից են սկիզբ առել […]

Հայաստան-ԵՄ հարաբերություններն այժմ երկկողմ են, ոչ թե բազմակողմ․ Սվիտալսկի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը հիմա սկսել է քննարկումներ և գործողություններ իրականացնել, որոնք շատ լավ ընդգծում են նրա ապագա ձևը, և սա կարևոր է նաև Հայաստանի համար:   Նա նշել է, որ ԵՄ-ի նոր քաղաքականությունում […]

«Ժառանգությունից» ակտիվություն գործողություններ սպասեք գարնանը. Ր. Հովհաննիսյան

Հայաստանն ամենաբնական տեղը չէ ընդդիմության աշխատելու համար, ընդդիմությունն այստեղ դժվար ու անարդար պայքարի է գնում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կուսակցությունն ունեցել է հաջող և անհաջող փորձեր: «Հիմա գտնվում ենք ինքնատիպ վիճակում, ու ով էլ լինի՝ մեկ անձն իրավունք չունի դառնալու երկրի սեփականատեր» ,-նկատեց Հովհաննիսյանն՝ ակնարկելով […]

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի […]

Կարևորագույն փոփոխություններ՝ ի նպաստ բիզնեսի

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների […]

Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ.«Զինված խմբի» պարագլուխը բարկացավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց Իշխան Թադևոսյանը: Վկան նշեց, որ իր հայրը Ավետ Բարեյանի միջոցով ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ: «Մի անգամ, երբ հայրս գիշերը տուն չեկավ՝ ես անհանգստացած զանգեցի Ավետին: Ասել եմ, որ […]

Առաջիկայում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր կստորագրվի

Առաջիկայում ծրագրվում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր ստորագրել. այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման  ընթացքում հայտնեց  Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Բանախոսը շեշտեց՝  այս  տարվա ամռանը արդեն իսկ  հանդիպում է  տեղի ունեցել  չինացի գործընկերների հետ: «Ծրագրում ենք նոր միջպետական համաձայնագիր ստորագրել, ինչը ավիաընկերություններին թույլ կտա ավելի ազատ […]

Այդ անվան առաջ ծնկի են գալիս բոլորը` երկնավորներն ու երկրավորները

Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ […]

Նյարդային արձագանք էր․ քաղաքագետը՝ Ալիեւի ելույթից

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում։ Քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և դրանք արտահայտելու առիթը բաց չեն թողնում: «Անկախ այն հիմնական ուղերձներից, որոնք հնչում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթներում, միակ փաստն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված