25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2017

Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման […]

Իլհամը այդպես էլ չի հասկացել, որ նույնիսկ իր հայրը չի կարողացել պատժել հայերին

Օգտատեր Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Երբ ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևը հայտարարում է Հայաստանին պատժելու մասին ու որպես ապացույց ներկայացնում է ապրիլյան մարտերը, ստացվում է, որ Ալիևը իրականում ոչ մի կապ չի ունեցել ապրիլյան դեպքերի հետ ու պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պատժել բառը: Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, իսկ իմ […]

Վարպետության դասեր, փորձի փոխանակում. Քաղաքացիական հասարակությանը օրը՝ Վանաձորում

 Սեպտեմբերի 19-ին Քաղաքացիական հասարակության օրվան նվիրվծ հետաքրքիր բացօթյա միջոցառում էր կազմակերպվել: Այն իրականացվում էր ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: ՀԿ Կենտրոնը Վանաձորում այս տոնը նշում է 2011թ.-ից: Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անդամներ էին ներկա, ովքեր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան […]

Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Կառավարության որոշմամբ՝ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Կստեղծվի  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը: Մնացած 200 մլն ՀՀ […]

56.3 մլն ՀՀ դրամ կխնայվի

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված աշխատանքների շարունակականությունը ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել  և միացման ձևով վերակազմակերպել որոշմամբ նախատեսված կազմակերպությունները: Մասնավորապես, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դառնալով ինստիտուտի մասնաճյուղը: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը միացման […]

Սյուզան Ջաղինյանը Բաքվում փորձել է սադրել Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյանին

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ: Մամուլի ասուլիսից հետո […]

ՀՀ-ում միակ պետական լեզուն հայերենն է և կմնա այն․ նախարար

ՀՀ-ում միակ պետական լեզուն հայերենն է և կմնա այն, քանի որ մենք անկախ պետություն ենք, իսկ մնացած բոլոր առարկները օտար լեզուներ են. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ կոչ անելով չքաղաքականացնել ռուսաց լեզվի հայեցակարգի թեման, հատկապես որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսաց լեզվին, այլ հայեցակարգ է մշակվել […]

«Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել  նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը եւ Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Էդուարդ Շարմազանովը, ողջունելով […]

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ աղոթք մատուցեցին։ Անկախության տարեդարձի կապակցությամբ հայ երիտասարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված