19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2017

Թուրք հովիվն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը, նա ձերբակալվել է

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է […]

«Սերժ Սարգսյանը շատ կոշտ և կոնկրետ ուղերձներով ելույթ է ունեցել»

Անձնական նկատառումս.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոշտ և կոնկրետ ուղերձներով ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում: Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում փաստացի առաջ է քաշվում նոր կոնցեպտ. տարածքներ՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց: Արցախի միջազգային ճանաչումը վերածվում է ազգային քաղաքական, դիվանագիտական ռազմավարության: ———-  “Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող […]

Հայոց բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է․ Էդիկ Մինասյան

Վաղը ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ-ն տոնելու է անկախության 26-ամյակը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ առաջին հանրապետությունը ևս մեզ համար մեծ ձեռքբերում էր, և հենց դրա հենքի վրա էլ հետո ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, այնուհետև` Հայաստանի երրորդ Հանրապետությունը: «Անկախության հանրաքվեին մասնակցեց բնակչության 95 տոկոսը, 94,33 տոկոսը ձայն տվեց անկախության օգտին։ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձան տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։ Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում […]

Բա էս մարդիկ մեղք չե՞ն. «Սասնա ծռեր»-ի դատավոր

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը վերսկսելով  դատավոր Արտուշ Գաբրիելյանը  հայտնեց, որ սանկցիա է կրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի վրա: Հաջորդիվ դիմելու են Փաստաբանական պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց 13 փաստաբանների միջնորդագիրը, որտեղ նշվում էր, որ […]

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ զոհերի թիվը հասնում է 300-ի /ֆոտո, տեսանյութ/

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում, ինչի արդյունքում, վերջին տվյալներով, մահացել է 226 հոգի, սակայն զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, հայտնում է Associated Press-ը։ Ընդ որում, ամենից շատ տուժել է մայրաքաղաք Մեխիկոն, այն բավական մոտ է էպիկենտրոնին, այստեղ 117 հոգի է մահացել։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմում է 7,1 բալլ, Մեխիկոյում 44 շինություն է […]

«Սասնա ծռեր» ի դատավորը գնաց սանկցիա կիրառելու. փաստաբանները գործադուլ են հայտարարում

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստին  դատավոր Արտուշ Գաբրիելյանը   30 րոպեով հետաձգեց դատաքննությունը, ինչպես միշտ՝ փաստաբանները դեռ չեն ներկայացել պատճառաբանությամբ: Նիստը վերսկսելուց րոպեներ անց կրկին անգամ ընդմիջվեց, քանի որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը կրկին անգամ հրաժարվել էին բացել պայուսակները և իրենց […]

Մեդալով են վերադարձել

Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 2017թ.  սամբոյի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Գրիգոր Սահակյանը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում   90 կգ քաշային կարգում դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս անդամներ, 2017թ.  սամբոյի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիրներ՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը և Վահագն Չալյանը. ցավոք. ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում […]

Հավատարմություն. ինչ է ասում Աստվածաշունչը

Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ գնաց: Տաճարում տեսավ արջառ, ոչխար և աղավնի վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին սեղանների հետևում: Պարանից նա մի խարազան շինեց և սկսեց տաճարից դուրս հանել բոլորին՝ իրենց ոչխարներով և արջառներով հանդերձ. լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և շուռ տվեց նրանց սեղանները: Իսկ աղավնեվաճառներին ասաց. -Վերցրե՛ք դրանք այստեղից և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի