24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2017

45-ամյա տղամարդը հրացանով կրակել է իր որովայնին

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկացրել են, որ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, […]

Մի կասկածեք՝ դա կլինի Թուրքիայի վերջի սկիզբը. Արման Նավասարդյան

«Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը հայտարարել են անկախության հանրաքվե, այստեղ անկախություն բառը մի փոքր վերապահումով կասեի, որովհետև այդ տարածաշրջանն արդեն անկախ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:   Նա նշեց, որ բոլոր մեծ տերությունները, որ առնչվում են քրդերի հետ, դեմ են այս հանրաքվեին, այդ թվում Թուրքիան, Իրանը, Սիրիան: Հետաքրքիրն այն է, […]

Հայաստանը թույլատրել է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին․ RBK

Ռուսական RBK լրատվամիջոցը անդրադարձել է նախօրեին Երևանում «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին ու գրել, որ Նալբանդյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցում է տարածքների վերադարձ, որոնք վտանգ չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի համար: Հայկական կողմը առաջվա նման խոստովանել է, որ պատերազմի դեպքում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է կայքը: «Ինչ […]

Պետք է ինքներս մեզ «թասիբի գցենք».վարչապետ

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ. «Հարգելի հայրենակիցներ, Ողջունում եմ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով […]

Նրա վրա Աստծու պատիժը կգա

Նա, որ Աստծուց է գալիս, բարձր է բոլորից։ Նա, որ այս աշխարհից է, այս աշխարհին է պատկանում և երկրավոր բաների մասին է խոսում։ Նա, որ երկնքից է գալիս, բարձր է ամենքից. նա վկայում է իր տեսածների և լսածների մասին, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Ով որ ընդունում է նրա վկայությունը, հաստատում է, թե […]

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 16-ին իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի:  Նախարար Կարայանին այցի ընթացքում ուղեկցել և իրանական ազատ տնտեսական գոտու միավորներն է ներկայացրել «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։ Պատվիրակության կազմում […]

Եթե Քոչարյանը կարողանար (տեսանյութ)

«Երեկ առաջին անգամ դրվեց այդ հարցը նախագահի, կաթողիկոսի, Արամ Ա-ի ելույթներում, որ պետք է ներգաղթ ապահովել  որովհետև սպառնալից է դառնում արտագաղթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Վերջինս խոսելով ռուսական լեզվի և Հայաստանում ռուսական արժեքներն այստեղ տարածել փորձողների մասին՝ ասաց, որ արհեստական հարց է՝ հայերը կխոսեն ռուսերեն, թե ոչ: «Լուն դարձնում են […]

Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկվել ՀԽ աջակիցներ

Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկել Հիմնադիր խորհրդարանի աջակիցներին։ Նրանք հիմա Կենտրոնի ոստիկանությունում են։ Հիշեցնենք, որ այս պահին Համալիրում  ընթանում է «Հայաստան- Սփյուռք» համաժողովը։ Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալվել եւ Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, […]

Սիրիայի բանակն անցել է Եփրատը և սկսել Դեր Զորի հյուսիս-արևելքի ազատագրումը

Սեպտեմբերի 18-ին Սիրիայի բանակը անցել է Դեր Զորով հոսող Եփրատ գետից արևելք, միևնույն ժամանակ սկսելով քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հյուսիսից քաղաքին են մոտեցել ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը: Այս մասին հայտնում է Ռազմինֆո-ն՝ հղում կատարելով ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով Դեր Զորում իրենց թղթակցից ստացած տեղեկությունը: Ռուսաստանյան «ՖԱՆ» գործակալության տվյալներով՝ գործողությունն իրականացրել է Սիրիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված