19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2017

Որքան գումար է ծախսվել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի վրա․ ռուսական զլմ-ները հաշվել են /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի ՝ ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։ Այն աչքի է ընկել իր ճոխությամբ։ Ռուսական “Кп” -ն որոշել է պարզել, թե որքան գումար է ծախսվել հարսանիքի վրա։ Կայքի հետ զրույցում պրոմոութր Եվգենի Մորոզովը նշել է, որ միայն ռեստորանը զարդարած բնական ծաղիկների վրա ծախսվել է մոտ 20 միլիոն ռուբլի։ […]

«Մեր երկրում արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է»

Նորավանք հիմնադրամի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը  վստահ է՝ մեր երկրում արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: Այս մասին այսօր վերջինս շեշտեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Մարդն իր երկրում պիտի ունենա պիտի ունենա արժանապատիվ աշխատանք ու արժանապատիվ վարձատրություն: Բայց երբ երկիրը թերզարգացած է լինում, լինում է նաև կոռուպցիա: Իսկ անարդարության պայմաններում ապրելը դժվար է: […]

Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային

Ըստ ՄԱԿ պաշտոնական կայքի, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի նախագահի պաշտոնում իր վերջին ելությը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում կունենա սեպտեմբերի 19-ի նստաշրջանի օրվա երկրորդ կեսին՝ Երևանի ժամանակով այօսր ուշ երեկոյան։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատանքային գրաֆիկի, Գուտերեշ-Սարսգսյան հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով 19:15-ին։  Ըստ Գուտերեշի գրաֆիկի, Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև նստաշրջանի բացման կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարի […]

Մենք մեր դաշնակիցներին տեղյակ ենք պահում մեր բոլոր քայլերի մասին. քաղաքագետ

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ եթե Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը չի հակասում ԵԱՏՄ պայմանագրերին, ապա խնդիր չի լինի ստորագրելուց: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նկատեց, որ Հայաստանը և՛ , և-ի քաղաքականությունը տանելով ընդունում է իրեն ամենահարմարը՝ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը:

Եղնուկյաններն ազատ են արձակվել

Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ Ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել […]

«Մի վատ բան անելու ենք». թեժ իրավիճակ Վանաձորում/տեսանյութ/

Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցների համբերության բաժակը լցվել է: Վաղ առավոտից հավաքվելով ընկերության բակում՝ ցուցարարները խնդրի լուծման այլ տարբերակ չտեսնելով՝ որոշեցին փակել Գրիգոր Նարեկացի պողոտան՝ Վանաձոր-Ալավերդի-Մ6 միջպետական ճանապարհի մի հատվածը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Մոտ կես ժամ խաթարված երթևեկությունը անվտանգ կազմակերպելու համար տեղում աշխատում էին ճանապարհային ոստիկանության  և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ […]

Ստամբուլում քարեր են նետել հայերի վրա

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքված մի խումբ ազգայնականներ, եկեղեցուց դուրս եկող քաղաքացիների վրա քարեր են նետել: Թուրքական «Artı Gerçek» կայքի թղթակից Երվանդ Օզուզունը, որը անձամբ ներկա է եղել միջադեպին, պատմում է, որ համայնքի ներկայացուցիչները եկեղեցում միջոցառման են մասնակցել, ինչից հետո դուրս գալով եկեղեցուց շարժվել են դեպի իրենց մեքենաները. հենց այդ պահին էլ […]

«Մեկի մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը այլ».վարչապետը՝ լրագրողներին

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հնչեց ավանդական դարձած հարց՝ 2018 թվականին արդյոք նա լինելու է վարչապետ: Մինչ նա կպատասխաներ հարցին, լրագրողները հիշեցրեցին Գալուստ Սահակյանի խոսքերը, ըստ որի  բ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է վարչապետի պաշտոնում. «Մասնավոր անձանց կարծիքները չեմ մեկնաբանում, պաշտոնապես երբ լինի ՀՀԿ-ի կարծիքը այդ ժամանակ հարց տվեք: Դա իրենց մասնավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի