24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2017

Մովսես Հակոբյանը հերքում է

ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չի հաստատում լուրերը, թե ինքը մոտ ապագայում հրաժեշտ պիտի տա իր պաշտոնին. այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր այդ մասին:  «Ոչ, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Դրանք լրագրողներն են տարածում»: Հարցին, թե ինչու են համակարգին հավատարիմները, օրինակ՝ Արա Նազարյանը […]

Ուրախ եմ, որ Հայաստանում եմ. մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համաժողովը

Այսօր Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցելու է ավելի քան 1500 մարդ 70 երկրից: Նշենք, որ համաժողովին մասնակցում է նաև Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Լրագրողների հետ զրույցում նա միայն ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է:

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական […]

Առաջ ՀՀԿ անդամները քրեորեն չէին հետապնդվում, հիմա ուրիշ է

Արտոնությունները, մասնավորապես հարկային արտոնությունները, նպատակ են հետապնդում ներդրում ներգրավել: Երբ երկրի վարչապետը համարում է, որ նա բավարար չափի «ներգրավված» չէ, նա ինքն իրեն 200,000,000 դրամի արտոնություն է տալիս, որ իր համար իր ղեկավարած երկիրն ավելի… հրապուրիչ դարձնի։ Ըստ իս, սա շատ տրամաբանական է: Եթե երկրի վարչապետին այս երկիրը դուր չգա, բա ո՞ւմ դուրը կգա: Հարգելի […]

Կեսգիշերային բախում Էջմիածնում

Կեսգիշերին մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում. Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունը պարզում է վիրավորի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: Հիվանդանոցից էլ […]

Նալբանդյանն ընդունեց Գարո Փալյանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին /ֆոտո/

Շաբաթ օրը Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի է ունեցել «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու պսակադրության արարողությունը: Կարենի եւ Լիլիթի հարսանիքին ներկա են եղել Հայաստանից քաղաքական գործիչներ, ելույթ են ունեցել թե հայկական, թե ռուսական թե արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Հարսանիքին հրավիրված են նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը: […]

Այցելել են Հայկ Կյուրեղյանին

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 14-ին հերթական՝ չհայտարարված այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:  Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ի թիվս ազատությունից զրկված այլ անձանց հանդիպել և առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի հետ: Այցի արդյունքների, այդ թվում՝ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակի առնչությամբ արդեն իսկ գրություն […]

Աստված հիշում է մեզանից ամեն մեկի մասին անդադար

Լավ տրամադրությունն անչափ կարևոր է բարի գործեր կատարելու համար: Աստված հիշում է մեզանից ամեն մեկի մասին անդադար: Տերն ասում է.  «Ահա իմ ձեռքերի ափերի մեջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամեն ժամ դու իմ առաջ ես» (Ես 49:16): Իսկ հիշու՞մ եք Մաթևոսի Ավետարանում երկինք համբարձվելուց առաջ Տեր Հիսուսի վերջին խոսքերը. «Եւ ահա ես ձեզ հետ եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի