25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2017

«Այն մարդիկ, ովքեր պետք է օրենքը կիրառեն կառավարման հարցերում ինքնուս են» /տեսանյութ/

«Արտակարգ օրենքներ ունենք, բայց օրենքներին հետևող չկա: Եթե այդ օրենքները կիրառվի՝ արտակարգ լավ կլինի, բայց այն մարդիկ, ովքեր պետք է օրենքը կիրառեն կառավարման հարցերում ինքնուս են»,-այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանի խոսքով՝ այն ինչը հոգեբանության մեջ վաղուց հայտնի է և պարզագույն, […]

Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Այս մասին գրում է «CNNTurk»-ը: Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ  թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար: Այլըքը հայտնել է, […]

Ինչ եղանակ է սպասվում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում քննարկվում է Հայաստանի տնտեսական օրակարգը

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Համաժողովն անցկացվում է 4 ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:    Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ ուղղության առաջին թեմատիկ նիստը անցկացվում է «Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները» խորագրի ներքո: Նիստի շրջանակներում ելույթներով են հանդես գալիս Հայաստանի զարգացման հիմնադրամի […]

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սփյուռքագետ Քնարիկ Սվազլյանը:   ԹԵՄԱ՝   սեպտեմբերի  18-20-ը  Հայաստանում անցկացվում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը. Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար համաժողովի կարեւորությունը. ՀՀ նախագահի ելույթը:

Երեւանի փոխքաղաքապետին սպասարկող ավտոմեքենան վթարվել է. կան վիրավորներ (Ֆոտո)

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, […]

«Միակ խոչընդոտողն Ադրբեջանն է իր ապակառուցողական քաղաքականությամբ»

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը համոզված է, որ վաղ թե ուշ Արցախը կվերադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանկաներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում Կարեն Միրզոյանը վսատահություն հայտնեց, որ Արցախի լիարժեք վերադարձը բանակցային սեղան նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին: «Այս տեսակետը կիսում են թե Հայաստանում, թե միջազգային կառույցներն ու միջնորդները: Միակ խոչընդոտողն […]

Հանրահայտ Zuhair Murad-ը՝ Սամվել Կարապետյանի հարսի մասին /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործարար Սամվել Կարապետյանի որդին շաբաթ օրն ամուսնացել է։ Նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան շքեղ զգեստի հեղինակը հանրահայտ դիզայներ Զուհայր Մուրադն է։ Հայտնի դիզայները Ինստագրամի իր էջում հրապարակել է Լիլիթի լուսանկարն ու գրել․ «Շաբաթվա ավարտը ամենագեղեցիկ տարբերակով, որ կարող էր լինել։ Լիլիթ Կարապետյան, շնորհավորում եմ։ Դու շատ գեղեցիկ հարս էիր երեկ: Մաղթում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի