20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2017

Ավտովթար Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» մակնիշի 35 MC 902 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.) և «BMW X3» մակնիշի 09 RR 044 պետհամարանիշերով (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցները […]

Թատրոն է. «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյան /տեսանյութ/

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը իրեն մեղավոր չի ճանաչում և հայտնում է, որ շատ ասելիք ունի: Henaran.am-ի թղթակիցը փորձեց դատարանում մի քանի հարց ուղղել Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանին: Մարգարյանը ցանկանում էր խոսել, բայց դատական կարգադրիչները արգելեցին: «Թատրոնի մասին ինչ ասեմ»,-ասաց Գառնիկ Մարգարյանը:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր […]

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին.կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի […]

Գորիսի ապագա քաղաքապետին յուղոտ պաշտոն էին խոստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որևէ մեկը չի մտածում Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու մասին՝ համարելով այդ հարցը վաղուց լուծված: Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գորիսի քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը, սակայն, քաղաքապետարանի հետ որևէ առնչություն չունի: Այնինչ՝ ընդունված կարգ է, որ քաղաքապետի […]

Գագիկ Խաչատրյանը կկառուցի 3-րդ «Մարիոթը». «Հրապարակ»

Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլեւ առաջ անցնել Թբիլիսիից: Հիշեցնենք` Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը` «Courtyard», 3-4-աստղանի: Երեւանում եւ Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում` Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը` «ներդրումային» նոր ծրագիր` «Courtyard by Marriott»: […]

Իշխան Զաքարյանը ծանր վիճակում է հայտնվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում՝ 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ եւ հողեր է վարձակալությամբ ձեւակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության […]

Հասան Կոնգո. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ թերթի աղբյուրի, տեւական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում եւ չեն հարաբերվում: Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ եւս: Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր […]

«Գործ տվեք». Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի եւ նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում: «Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, […]

Էլիտան, այդ թվում Աբրահամյանն ու Բեգլարյանը խնջույքի են Մոսկվայում. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մի շարք գործող եւ նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Բեգլարյանը, հրավիրված են «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքին: Այս մասին գրում է ռուսական մամուլը: Հարսանիքը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 16-ին:  Խնջույքը տեղի է ունենալու «Սաֆիսա» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի