25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2017

Թամարայի ցնցող երգը…. /տեսանյութ/

16 ամյա Թամարան դեռ փնտրտուքների մեջ է: Նա երազում էր հոգեբան դառնալ ու երազանքին զուգահեռ երգում է: Թամարա Բոստանչյանը Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան է: «Ուսուցչուհիս` աշուղ Սահանուշը ինձ տանում է  երգի ճանապարհով: Նա ինձ չի ուղղորդում, ուղղակի տանում է ու ինքն էլ չի զգում իր զորության գինը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամարան: Թամարա Բոստանչյանը […]

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով: Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, […]

Կարո Փայլանը Հայաստանում է

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է։ Սա Փայլանի առաջին այցն է Հայաստան: Նա եկել է, որպեսզի մասնակցի սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին: Սեպտեմբերի 19-ին արդեն նա ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայով:

Մայրաքաղաքում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է  «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնի» բացման արարողությանը: Միջոցառման ներկա էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր  Սվիտալսկին, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով  փառատոնի մասնակիցներին և հյուրերին` նախարարը կարևորել է  մայրաքաղաքում նման  ամենամյա  միջոցառման անցկացումը, որը  տարեցտարի ընդլայնում է իր սահմանները: «Նման փառատոններն ապացուցում են, որ գյուղն է քաղաքին կերակրողը: Այն կազմակերպվում […]

Լապշինը և Ալիևի finita la commedia-ն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման և Իսրայելին արտահանձնման հետ կապված պատմությունը լրիվ այլ ուղղով գնաց,որին քչերն էին սպասում… Ադրբեջանա-բելառուսական ներկայացումը,որը սկսվեց Լապշինի շուրջ անցյալ տարվա դեկտեմբերին ավարտվեց Բաքվի խայտառակ պարտությամբ…Բաքբի և Մինսկի բռնապետերի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախ այցելած և Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ “սև ցուցակում” իր արժանի տեղը զբաղեցրած […]

Զարմանալի չի լինի, եթե «Ծառուկյան» դաշինքը վերադառնա կոալիցիա. Մանե Թանդիլյան

«Թե՛ հոգեբանորեն, թե՛ ռեսուրսներով «Ելքը» միշտ պատրաստ է եղել առաջնորդելու մեր ազգաբնակչության ընդդիմադիր այն զագվածին, ովքեր Հայաստանում իսկական փոփոխություններ են ուզում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք «Ելքը» պատրաստ է լինել միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում և հիմնական ընդդիմությունն ընդհանրապես դաշտում, եթե «Ծառուկյան» դաշինքը վերադառնա կոալիցիա: Այդ փոփոխությունները, պատգամավորի […]

Տեղի է ունեցել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի հանդիպումը

2017թ. սեպտեմբերի 6-8-ը ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում կայացած Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բնապահպանական հարցերին: ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված