23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2017

«Nоli nocere` մի՛ վնասիր». Կարեն Ավագյան

«Առողջապահության մասին խոսելիս, որպես կանոն, թեմային անդրադառնում ենք հիվանդի տեսանկյունից, փորձում ենք ամեն ինչ անել հիվանդի, քաղաքացու իրավունքները պաշտպանելու, բարձրորակ բուժծառայություններ մատուցելու համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի։ Բայց կարևոր է խնդիրները դիտարկել նաև բժիշկների, բուժանձնակազմի իրավունքների և պաշտպանության համատեքստում։ Խնդիրը մանրակրկիտ քննարկվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության և առողջապահական մի շարք կառույցների […]

Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը եւ նպատակային միջոցառումները: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից եւ բխում է ՀՀ կառավարության ծրագրից: Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը: Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ […]

Ո՞ւմ շնորհիվ կարմիր գծերի SMS վճարումը չթանկացավ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ավագանու  «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝  կարմիր գծերի հետ կապված, ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ  լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե կարմիր գծերի  SMS վճարման արժեքը  պիտի դառնա  149 դրամ, քանի որ  «Փարքինգ սիթի»-ն  համայնքային սեփականություն  էր դառնալու։ Բայց դա, ըստ Խաժակյանի, բնականաբար, հիմք չէր ինչ-որ թանկացումներ անելու համար։  […]

«Ելք»-ը պահանջում է ներողություն խնդրել

 Ինչպես հայտնել ենք,    այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը  Անահիտ Բախշյանին դիմել է անհարգալից  տոնով:  Ավագանու անդամը Բախշյանին դիմել է  «պարոն Բախշյան», «Անո» բառերով։ Անդրադառնալով այս  միջադեպին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  նշեց․  «Մենք դատապարտում ենք նման պահվածքը և պահանջում ենք, որ Արմեն Սահակյանը ներողություն խնդրի Անահիտ Բախշյանից։ Մենք […]

Գերմանիայի ընդդիմադիր ուժերը պահանջում են զենք չվաճառել Թուրքիային

Թուրք-գերմանական հարաբերությունների լարման ֆոնին Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությունները իշխանություններից պահանջում են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Այս պահանջին, սակայն, Գերմանիայի դաշնային խորհրդարանում ընդդիմացել են քրիստոնեադեմոկրատները: Այս մասին հայտնում է թուրքական «mynet» լրատվակայքը: Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միության» մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենք դեմ են Թուրքիա զենքի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ կանաչների կուսակցության պահանջին: Վկայակոչվում են ՆԱՏՕ-ի շրջանաներում երկու կողմերի […]

Անդրիաս Ղուկասյանը պահանջում է հեռախոսային գաղտնալսումները ճանաչել անթույլատրելի

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին շարունակվող դատաքննության ժամանակ միջնորդել է ՝ անթույլատրելի ճանաչել գործում որպես ապացույց ներկայացված հեռախոսային գաղտնալսումները: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ղուկասյանը կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունն իրեն գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար 2016թ. հունիսին դիմել էր դատարան այն հիմքով, թե ունեն օպերատիվ տեղեկություններ, որ նա […]

Դանակահարություն Աջափնյակում. Տուժողն ու կասկածյալը համադասարանցիներ են

 ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։ Սեպտեմբերի 12-ի առավոտյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականի ծնված պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածը դպրոցական է և վնասվածքն ստացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի