25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2017

Զոյա Բարսեղյանը նշանակվել է կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։  2000-2010 թվականներին աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում,  սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն- գլխավոր խմբագիր։ 2010-2014 […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:  Հանրապետության Նախագահը կարևորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության […]

Ավարտվել է երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունը

Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի […]

Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահին ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորիի գլխավորած պատվիրակությանը: Առևտրային պալատի ներկայացուցիչները ՔԱԳՎ պետին ներկայացրել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման մտադրությունը, ձեռնարկած քայլերը և անհրաժեշտ միջոցառումների շարքը: ՔԱԳՎ պետը, ողջունելով Պալատի ներկայացուցիչների կողմից ձեռնարկած ծրագիրը, ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի […]

Մայամիի կենտրոնն ամբողջովին ջրի տակ է անցել /ֆոտո, տեսանյութ/

«Իրմա» փոթորիկի հետեւանքով ԱՄՆ Մայամիի կենտրոնն ամբողջովին ջրի տակ է անցել։ Փոթորիկը, իր ճանապարհին ոչնչացնելով մի շարք բնակելի տարածքներ, այսօր հասել է Ֆլորիդա ու արդեն առանց էլեկտրականության թողել մեկ միլիոն մարդու։ Քամու ուժգնությունը հասնում է 175 կմ/ժ։ Չնայած մարդկանց կոչ են անում հեռանալ բնակավայրերից, մարդի շարունակում են մնալ իրենց տներում։ Բնական աղետի հետեւանքով փակ են […]

Սպանությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:Սեպտեմբերի 6-ին ոստիկանություն Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարգիս Թ.-ին սպանել են իր տան բակում:Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ գործողություններով պարզվեց, որ նույն օրը, ժամը […]

ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը ՀՀ շահերին չի համապատասխանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական շահերին: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում։ Նախաձեռնությունը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: Կարծում եմ, որ […]

Ծեծկռտուք Գյումրիում. տուժողը ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։ «Գյումրի Բժշկական կենտրոն» տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևը եղել է ալկոհոլի  ազդեցության տակ: Ախտորոշվել է գանգուղեղային փակ […]

Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցն է քննարկվում խորհրդարանում: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ խոսքը արտասահմանից ՀՀ մուտք գործող քաղաքացիներին է վերաբերում, ովքեր ՀՀ մտնելուց առաջ պիտի պարտադիր ստուգվեին, նոր մտնեին երկիր: Օրենքն ընդունվել է 1997 թվականին, սակայն ոչ մի դեպք չի արձանագրվել՝ փոխնախարարի ներկայացմամբ: «Փորձը ցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի