20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2017

Ջրվում է

Հայաստանի քաղաքական կյանքը կարծես արթնանում է եռամսյա քնից։ Արդեն նկատվում է թե՛ խորհրդարանական և թե՛ դիվանագիտական ակտվություն։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ելք խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ […]

Հարսանիքի ավարտին հումոր են արել. 25-ամյա երիտասարդի սպանության մանրամասները /տեսանյութ/

սեպտեմբերի 4-ին «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի տարածքում սպանություն է տեղի ունեցել:  Հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Ս. Մինասյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանությունը դեպքի հետ կապված նոր մանրամասներ է ներկայացրել:   

Ուշադրություն, օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Սեպտեմբերի 10-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Ցավացրեք» /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված […]

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ զոհերի թիվը հասել է 58-ի /ֆոտո, տեսանյութ/

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:39-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժ.08:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժ.04:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 15.080 և արևմտյան երկայնության 93.740 աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Տրես-Պիկոս քաղաքից 119 կմ հարավ-արևմուտք), օջախի 70 կմ խորությամբ, 8.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: […]

Հարազատները ահազանգում են

«Հրաչյաի աշխատանքի հարցը լուծված է: Սպասում ենք գրությունը ստանանք ու արդեն նա դուրս կգա աշխատանքի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:  Վիկտոր Մարտիրոսյանը հայտնեց , որ Հրաչյան արդեն տեղափոխվել է իր համար հատկացված սենյակ, և շուտով, աշխատանք գտնելուց հետո նա կկարողանա գնալ աշխատանքի, գնալ տուն, իսկ […]

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:   ԹԵՄԱ՝  սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ  Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, օրակարգում ընդգրկված էր  ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային խաղաղությունը.  ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը.  սեպտեմբերին Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Սասնա ծռեր»-ի ողբերգությունը

Քաղաքական աշունը, կարծես թե, արդեն մեկնարկել է: Ճիշտ է, ոչ բուռն տեմպով, բայց որոշ քաղաքական ուժերի կողմից նկատվում են հետհանգստյան ակտիվության որոշ քայլեր: Առավել ակտիվ են հատկապես արտախորհրդարանական ուժերը, որոնք փորձում են ամեն ինչ անել հասարակության ուշադրության կենտրոնում մնալու համար: Բավականին ակտիվ են նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Նրանց կողմից անընդհատ հնչում են հայտարարություններ ու […]

Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը

Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի  «Gelincikler açarken” («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը: Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի