20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2017

«Իրմա» փոթորիկը ոչնչացրել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը /տեսանյութ/

Սան Մարտին կղզու արքայադուստր Յուլիանայի անվան օդանավակայանը համարվում էր աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը, քանի որ այստեղ ինքնաթիռները բառացիորեն մարդկանց գլխի վրայով էին թռչում։ «Իրմա» փոթորիկն ամբողջովին ոչնչացրել է այդ օդանավակայանը։ Ոչնչացվել են թե օդանավակայանի շենքը, թե ինքնաթիռները։   

Հոգեւոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին՝ դադարեցնել արյունահեղությունը․ պատրիարք Կիրիլ

Հայաստանի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդները պետք է  կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող  կողմերին դադարեցնել արյունահեղությունը և կոնկերտ քայլեր ձեռնարկեն՝ նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ:  Նման հայտարարություն է արել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։  «Իմ խորին […]

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները համատեղ հայտարարություն են արել

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ: Ներկայացնում ենք տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ. «Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր […]

Իրենց PR են անում, իշխանությունները շատ շնորհակալ են. Սարգսյանը՝ «Ելքից» (տեսանյութ)

«Առաջին անգամն է, որ ընտրություններից հետո բողոքը կար, բայց բողոքը մնաց տանը՝ խոհանոցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ինչպես ամեն աշնանը, հիմա էլ արդյոք քաղաքական ակտիվացում ու զարգացումներ սպասենք, թե ոչ, և թե ինչու քաղաքական օրակարգ չկա: «Ցավոք սրտի, հանրության մի մասին, որին գնեցին, իրենց […]

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ 

Եկ, իմ շունչ եւ իմ կյանք

Ե՛կ, ճշմարիտ լույս: Ե՛կ, հավիտենական կյանք:  Ե՛կ, ծածուկ խորհուրդ: Ե՛կ, անճառելի գանձ:  Ե՛կ, աննկարագրելի իրականություն: Ե՛կ, Անձ, ում ոչ մի միտք չի կարող ըմբռնել: Ե՛կ, անվերջ երջանկություն: Ե՛կ, անմայրամուտ լույս: Ե՛կ, փրկվածների ճշմարիտ հույս: Ե՛կ, ննջեցյալների վերազարթոնք: Ե՛կ, մեռյալների հարություն: Ե՛կ, Ամենակարո՜ղ: Դու, որ միայն կամքիդ գործադրմամբ ամեն բան ստեղծում, վերստեղծում և փոխակերպում ես: Ե՛կ, […]

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը․ որոնք են դրանք

Շարունակելով հացի շուկայում վերահսկողական գործողությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը: Պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր) […]

Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման մասին

Վերջին շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման անվտանգության վերաբերյալէլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտնող հրապարակումները, որոնք հիմնականում վկայակոչում են նույն տեսանյութը, միանշանակ չի ընկալվում։ Նախարարություն են դիմում շատ մասնագետներ, որոնց անհանգստացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վերահսկման նպատակով Իմունականխարգելման ազգային օրացույցը նոր պատվաստումով համալրելու  ծրագրի ոչ ճիշտ ընկալման խնդիրը։ Թարգմանաբար ներկայացնում ենք քաղվածք 2017թ. հունիսի 7-8 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի