18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2017

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ (մեկն արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝1997 թ. ծնված Մ. Գ., ծնվ. ) և թիվ 39 երթուղին սպասարկող «Hondayi» […]

Վարչապետը շատ շտապ միջոցներ է ակնկալում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն ջրային ավազաններոմ, հատկապես Սևանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը: «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորվոած է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար […]

Այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, հայտնում է Արցախպրեսը։ Նշենք, որ պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը: Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա […]

Փոխնախարարը շփոթվեց

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին: Հարցը պիտի ներկայացներ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց նրան, որպեսզի ներկայացնի հարցը, փոխնախարարը շփոթվեց:   «Դուք պարոն Ղազարյանը չե՞ք»,-հարցրեց վարչապետը: Ապա Ղազարյանը ներկայացրեց հարցը, որը ենթադրում է առողջ ապրելակերպի տեսլականի զարգացումը քաղաքացիների […]

Կընդգրկվեն լավագույնները

Մեկնարկել ենք Հայաստանի զարգացման ռազմավարությունը 2030 փաստաթղթի մշակման աշխատանքները. Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել են հանրաձնարարականներ՝ ոլորտային, աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3 ամսվա ընթացքում իրականացնելու են ռեգուլյար քննարկումներ այս փաստաթղթի վերաբերյալ: «Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթները իրականացնելու […]

Կիսակառույց շենքերից ստացվող անհրապույր տեսքից խուսափել է պետք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարականներից մեկով անդրադարձավ հանրապետութա տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին: Վարչապետը նկատեց, որ տարբեր բնակավայրերում, հատկապես խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր: «Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման […]

Ամեն պահ պատերազմ է սպասվում /տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը վստահեցնում է, որ ամեն պահ պատերազմական գործողությունները կարող են թեժանալ.«Ինձ համար ամեն պահը լարված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Սարուխանյանը ընդգծում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել«Ասել եմ ու ասում եմ` 1994 թվականին ընդամենը զինադադարի պայմանագիր է կնքվել: Մեր թշնամին ամեն օր զենք է գնում ու մի օր օգտագործելու է»: […]

Սպանություն Արարատում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակչի դին հայտնաբերվել է իր տան բակում՝ վնասվածքներով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ոսկետափ գյուղի […]

Նոր ծրագրեր սահմանային գյուղերում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներ: Մարզպետ Հովիկ Աբովյանի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Լուսաձոր համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաբուծական ֆերմա: Տնօրեն Սուրեն Գևորգյանի խոսքով` հիմնադրամի ստեղծմամբ նպատակ են ունեցել սահմանամերձ մարզում աշխատատեղեր բացել,  ինչպես նաև խթանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի