25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2017

Օգտվեք կանոնավոր ուղևորափոխադրողներից. նախարարը հորդորում է

«Հյուսիս-հարավ ճանապարհի համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ, բայց այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որը հիմա կատարվում է Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածում»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի […]

Սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության ժամկետը երկարաձգվեց

 «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց այսօր Կառավարության նիստի ժամանակ: «Սամանամերձ համայնքների աջակցելու մեր ժամանակահատվածը ըստ օրենքի 2018 թվականի հունվարի մեկով ավարտվում էր, և Կառավարությունն այս որոշմամբ փոփոխություն է իրականացնում և սահմանամերձ բնակավայրերի աջակցությունը շարունակելու է մինչև 2021 թվականն առկա հիմնական կետերով: Այսինքն՝ այս բոլոր արտոնությունները պահպանում […]

Ավերիչ «Իրմա»-ն․ փոթորիկը Կարիբյան 2 կղզի է բնաջնջել, կան զոհեր եւ վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/

Ավերիչ «Իրմա» փոթորիկը բնաջնջել է Կարիբյան երկու կղզի՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը։ Այս փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ամենահզոր փոթորիկն են անվանում։  295կմ/ժ արագությամբ շարժվող փոթորիկն ունի վտանգի ամենաբարձր՝ 5-րդ մակարդակ, այն արդեն 7 հոգու կյանք է խլել, ավիրել կղզիների գրեթե բոլոր շինությունները։ Ավերիչ այս փոթորիկը նախքան Կարիբյան կղզիները, անցել է Պուերտո Ռիկոյով, որի բնակչության կեսից ավելին մնացել է […]

«Կտոր-կտոր նայելու դեպքում մենք ընդհանուր պատկերը կորցնելու հավանականություն ունենք»

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց  Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ ռազմավարության՝ Գյումրին պետք է ունենար մեկ խոշոր աղբավայր՝ հարակից Բայանդուր գյուղի տարածքում, որը վարկային կոնցեպտի մեջ էր մտնում: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ վերջին շրջանի քննարկումներում, խորհրդակցություններում նշվել է, որ իրենք ամբողջ […]

Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից

Տեղեկացնում ենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Առաջին նախագահին սպասարկած մեքենան աճուրդի է դրվում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց վաճառքի հանել պետական գույքերից մեկը, որն, ի դեպ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած, 1982 թվականին արտադրված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան է: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում: Ըստ նախագծի ՝աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է, իսկ […]

Վարչապետի հարցից հետո նախարարը քմծիծաղ տվեց

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց մի քանի նախագծեր, որոնցից մեկը վերաբերում էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելուն, […]

Լռեք.դատավորը դուրս եկավ ափերից

Վերադառնալով  խորհրդակացական սենյակից  դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Լուսինե Սահակյանի և Հրանտ Գևորգյանի նկատմամբ: Դատարանը դիմելու է Փաստաբանական պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Արդեն հայտնել ենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը: Դատավորը ընթերցեց փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի