23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2017

«Հայաստանում երեխաներին սովորեցնում են օգտվել միայն Windows-ի նման համակարգերից»

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ինֆորմատիկա առարկայի դասավանդման խնդիրը միայն Հայաստանում չէ: «Դասագիրքն ինչպես էլ գրվի, արդեն գրելիս այն կարող է հնացած համարվել: Հեղինակը շանս չունի  լավ դասագիրք գրելու, որովհետև ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում: Ինչ ուզում ես արա, չես հասցնի, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչքան երկար է տևում գիրք տպագրելու […]

Բյուրականում հրդեհը դեռ շարունակվում է

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 148 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ): Սեպտեմբերի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում, բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են: Տեղում գործու է հրդեհաշիջման շտաբ, որը ղեկավարում է ՀՀ […]

Արհեստական լճում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: 2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: […]

Ես խաղողի դաշտեր չունեմ. նախարար (տեսանյութ)

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր են իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը գյուղացիներին վճարել, իսկ վարկավորման համար դիմել են արդեն շատ ընկերություններ: «Ըստ գործարանների ներկացաման՝ նախորդ տարվա համեմատ խաղողի պահանջարկն է ավելացել: Նախորդ պարտքերը այս պահին մթերողները երաշխավորում են, որ դա համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և […]

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:  Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

«Չպետք է երեխային հալածել պաշտոնյայի զավակ լինելու պատճառով» (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ եթե նույնիսկ Հրազդանի քաղաքապետի որդին օրենքը խախտել է, նա դպրոցում ոսկե մեդալն ազնվորեն է վաստակել: Այս մասին նա խոսեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ կրթության իրավունք ունի, եթե նույնիսկ նա դատապարտված լինի եւ բանտում պատիժ կրի: «Հիշեք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը. պատժավայրից հերոսին […]

«Լեզվի հարստությունը միայն բառերի քանակով չի որոշվում»

Լեզվաբան  Լավրենտի Միրզոյանը ոչ մի կերպ չի ընդունում այն պնդումները, թե հայերենն աղքատ լեզու է։ Ավելին, նման պնդումներ անողները, ըստ նրա,  մեր լեզուն խորությամբ չգիտեն։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։  «Հովհաննես Բարսեղյանի ուղղագրական-ուղղախոսական բառարանը 135 հազար բառ է պարունակում, բայց մենք մոռանում ենք, որ լեզուն ժամանակի ընթացքում հարստանում է։ Բացի այդ՝ […]

Չվարանել ու պատվաստվել. նախարարը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութից (տեսանյութ)

«Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում ներդրվելու է 2007 թվականի դեկտեմբերից։ Այն ունենալու է պարտադիր բնույթ, բայց չցանկացողներն էլ կարող են գրավոր համաձայնությամբ հրաժարվել պատվաստումից»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ըստ նրա՝ պետք է չվարանել ու պատվաստվել։ «Ցավալիորեն մեզ մոտ ուռուցքները հայտնաբերվում են 3-4-րդ փուլում, բուժման համար ծախսվում են մեծ միջոցներ, իսկ […]

Պատժել դատավորին.փաստաբանները այլ ելք չեն տեսնում

«Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով  շարունակվող այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է սանկցիաներ կիրառել փաստաբանների վրա:  Վերադառնալով  խորհրդակացական սենյակից  դատավորը այս անգամ սանկցիա կիրառեց կիրառցլ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Լալայանի, Դավիթ Գյուրջյանի   նկատմամբ: Դատարանը դիմելու է Փաստաբանական պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Արդեն հայտնել ենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի