20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2017

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Հարկ է նշել, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող բազմաթիվ […]

Բյուրականում հրդեհը չի նահանջել, աշխատանքները ողջ գիշեր շարունակվել են /ֆոտո, տեսանյութ/

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:   Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական […]

«Ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է »/տեսանյութ/

«Այս աշունը` քաղաքական առումով, տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Ամեն բան սպառվել է արդեն: Մարդիկ այլևս ճար չունեն ու գնում եմ ծայրահեղ քայլերի: Մեկը` ՊՊԾ-է գրավում, մյուսը` ինքնահրկիզվում է, հաջորդը ճամպրուկներն է  հավաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընդգծում ` ընդդիմություն, որպես այդպիսին Հայաստանում այլևս չկա: Երկիրը փրկելու համար նա առաջարկում […]

Շարմազանովի առաջարկը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լեւոն Օրբելու 135-ամյակը եւ ականավոր հայագետ, արեւելագետ եւ ազգագրագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները: «Օրբելի եղբայրները հայ ազգի գիտական […]

Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի Միացյալ Նահանգների բազմաթիվ կինոթատրոններում, նաև «ըստ պահանջի» հասանելի կլինի 2017 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ: Ի տարբերություն այս թեմայով նկարահանված մյուս ֆիլմերի, այն ավելի հարմար է մերօրյա օտար հանդիսատեսների համար: Փաստագրական ֆիլմը, որը կրում է «Ցեղասպանության ճարտարապետները» վերնագիրը և «Ժխտվող […]

Հայաստանը` երջանիկների մեջ

Հրապարակվել է աշխարհի երկրների երջանկության վարկանիշը։ Համաձայն World Happiness Report 2017-ի՝ աշխարհի 155 երկրների շրջանում երջանկության վարկանիշով Հայաստանը 121-րդն է։ Վարկանիշը կազմվել է բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ տվյալների, առողջապահական մակարդակի, ընտրությունների ազատության և այլ բնորոշումների վրա։ Նշենք, որ ամենաերջանիկ երկիրը, ըստ զեկույցի, Նորվեգիան է, երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։ Երջանկության վարկանիշով ամենավերջին տեղում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունն է։ […]

«Ելք»-ն ուզում է դիվիդենտներ շահել, բայց /տեսանյութ/

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվեց Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու հարցը, մասնավորապես ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Էդդմոն Մարուքյանն իշխանություններին հորդորեց, որ հարկավոր է օր առաջ դուրս գալ ԵՏՄ կազմից։ Ի պատասխան այս և «Ելք»-ից հնչող նմանօրինակ այլ հայտարարությունների՝ իշխող կուսակցությունից հնչեցին կարծիքներ  այն մասին, որ ԵՏՄ-ին միանալը ՀՀ-ի համար արդյունավետ է եղել, ավելին՝ ԵՏՄ-ից դուրս գալու […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է […]

«Ելք»-ի հույսը Տարոն Մարգարյանն է. Իրավունք

Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության առաջարկվւսծ նախագծերը։ Հանձ­նաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին։ Կապան փողոցը Վւսզգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուննե­րով անվանափոխելու նախագծերին մի­աձայն դեմ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի