25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2017

Օդում կախված /տեսանյութ/

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  համոզված է ՝ մեր Կառավարությունն իր  իրականացրած գործունեության ընթացքում մշտապես ջանում է ոչ թե հիմնական, այլ իրավիճակային լուծումներ գտնել, ինչի արդյունքում  ռազմավարական ծրագրերն ուշադրությունից դուրս են մնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վահագն  Խաչատրյանը շեշտեց՝ մեր երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական դաշտ, որ օրարերկրյա կազմակերպությունները, գործարարները պարզապես չեն […]

«Խաղեր մի տվեք» (տեսանյութ)

«Մեր իշխանությունները հերթական անգամ խաղում են պետության հեղինակության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մասին: Ըստ նրա՝ թելադրանք կարելի է տեսնել այս ամենի տակ: «Զարմանալի կլիներ, որ դաշնակից պետությունը չհայտներ իր կարծիքը, բայց այլ հարց է, թե դու հաշվի կնստեիր, թե ոչ»,-նշեց նա: Արամ Սարգսյանը […]

Հենոն բողոքի նոտա է հղում

Օգտատերերը շարունակում են մեկնաբանելՀայաստանի հավաքականի պարտության պատճառները: Հիշեցնենք, երեկ մերոնք խոշոր հաշվով` 1:4, պարտություն կրեցին Դանիայի հավաքականից: Մենուա Մեհրաբյանն այս առնչությամբ գրում է. «Մինչեւ խաղը վերլուծելը, մի բան ասեմ։ Վերջերս շատ եմ ուսումնասիրել պատճառները, թե ինչով է պայմանավորված Հենոյի վատ խաղը։ Տարբեր կողմերից վերլուծել եմ ու հանգել հետեւյալին։ Հենոն, եթե հնար ունենա, հավաքական չի գա։ […]

«Ոտնատակ» ենք ընկնելու

Օգոստոսի 1-ին Հայաստանը մասնակցում է «Noble Partner» զորավարժություններին, որոնք ԱՄՆ առաջնորդությամբ ստեղծված և ՆԱՏՕ-ի «Response Force» ծրագրի բաղկացուցիչն են։ Մասնակիցներին ողջունում և ՌԴ-ի նկատմամբ քննադատություն է հնչեցնում անձամբ ԱՄՆ փոխնախագահ Փենսը՝ միջոցառմանը հագցնելով հակառուսական շապիկ։ Հայկական կողմը դա գիտակցել է և մասնակցել է զորավարժություններին առանց վերապահման։ Մեկ ամիս անց մասշտաբներով անհամեմատելի և որոշ առումով վիճարկելի […]

Չեմ կարող վստահ լինել, որ ընտրվելու եմ.Արա Զոհրաբյան

«ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել, քանի որ վստահ չեն, որ փաստաբանների մեծամասնության քվեն կստանան»,- այսօր՝ սեպտեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը: «Մեր Փաստաբանների պալատում ժողովրդավարություն է եւ 10 արվա փորձ ունեցող փաստաբանները կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել: Իմ ընդդիմախոսները վստահ չէին, որ փաստաբանների […]

Պարզվել է հեռախոսահամարը, որից կատարվել է ԱԺ շենքում պայթուցիկի մասին ահազանգը.ՔԿ

ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 7-ը ժամը 21.00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների,  «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 05.09.2017թ. […]

«Ելք»-ը մերժվեց, բայց տեղական հանրաքվե կանցկացվի

Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ի իր նիստում քննարկել է փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված որոշման նախագծերը եւ մերժել դրանք: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: «Ելք» խմբակցությունից  հայտնում են, որ Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին: Կասյան փողոցը […]

Դեմքով դեպի ներքև են թաղել

Հնագետները դամբարաններում երբեմն գտնում են հուղարկավորված մարդկանց, որոնք թաղվել են դեմքով դեպի ներքև: Սկզբում կարծում էին, թե դա պատահականություն է: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում համանման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք ունեն մեկ ընդհանրություն` դեմքով դեպի ներքև թաղել են այն մարդկանց, ովքեր հարգանք չեն վայելել և նրանց ցանկացել են նվաստացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի