25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2017

Ինձ թաղեցին այդ օրը

1. Կարծիք հայտնելը համարում ենք «դատել»։  Խոսքի անարխիայի պատճառով վերանում է ազատությունն առհասարակ։ Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց, գիտակ, կիրթ ու ադեկվատ մարդիկ։  2. Աջ ու ձախ գոռում են պարապությունից ու «լայքերից» գլխապտույտ ունեցողները)) (ոմանց համար 5 հոգու ուշադրությունն արդե՛ն աստղային հիվանդություն է առաջացնում իր անփառունակ կյանքում)  իսկական կյանքի պակաս կա, լուրջ։  3. Լիրբ […]

Կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման,  հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:    Կարեն Կարապետյանը կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ […]

Թուրքիան դեռ ցանկանում է ԵՄ անդամ դառնալ

Սլովենիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ:  «Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ, սա դեռ մեր ռազմավարությունը և ընտրությունն է»,-Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է Գերմանիայի հետ լարված հարաբերություններին: Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ […]

Երիտասարդ բժիշկներին առաջարկ է արվել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, ապա ընդգծել, որ բժիշկների երիտասարդական կառույցներից ակնկալում է համագործակցություն առաջին հերթին  կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման գործում։ «Այս ոլորտում մենք լրացուցիչ ներուժի անհրաժեշտություն ունենք։ Անգլերենին տիրապետող մեր երիտասարդ բժիշկները կարող են իրենց ներդրումն […]

3 մլն դրամ է պահանջել եւ մեկ ամիս ժամանակ տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւանի բնակչից կատարված շորթումը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարեւանին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 3-ին Երեւանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ Ռ.Ա.Գալստյան ներկայացած անձից փոստային առաքման միջոցով ստացել է […]

Պաշտպանության նախարարի այցը նոր խթան կհանդիսանա հայ-չինական հարաբերությունների խորացման գործում

 Սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։    Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Սյույ Ցիլյանն իր հերթին […]

Նախագահի մոտ քննարկել են

Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Մասնավորապես, Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի […]

Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին

ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթի մի մասը նվիրել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին։ Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում․ «ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են։ […]

Թուրքիան առայժմ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ. Գերմանիայի կառավարության խոսնակ

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Թուրքիան առայժմ պատրաստ չէ Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական  «Aktifhaber» լրատվական կայքը, Զայբերտը նշել է, որ այս պահին Թուրքիան այն վիճակում չէ, որ անդամակցի ԵՄ-ին: Բացի այդ, ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի, Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցված են: Զայբերտը հայտնել է, որ  ԵՄ-ին անդամակցելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի