20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2017

Վթար Տաշիրում. կա զոհ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում գլխիվայր շրջվել է: Պատճառը եղել է մեքենայից ինչ-որ մասի կոտվելը, ինչի հետևանքով մեքենան մնացել է անիվների վրա: Վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, […]

Գնան, որտե՞ղ պիտի երգեն, ո՞ւմ են պետք կոտրված անգլերենով. Ռաիսա Մկրտչյան (տեսանյութ)

Ամբողջ խնդիրը որակի մեջ է, երգիչը կարող է մեծ երգացանկ ունենալ, բայց լինի 1-2 լավ երգ. նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք երգարվեստի երիտասարդ սերնդի մեջ տաղանդներ տեսնում է: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամեն դեպքում երիտասարդ երգիչների թվում էլ շատ լավ տաղանդավոր ներկայացուցիչներ կան: Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Ս. թ. օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում  (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով՝ https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N17/266/56/pdf/N1726656.pdf?OpenElement։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է […]

«Բեսպրեդելը շարունակվում է»

Պարոն վարչապետ,  երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի մասին հրապարակվեց հերթական   «Արմավիրի մարզպետի բեսպրեդելը շարունակվում է, հերթական անգամ տապալվել է տնօրենի ընտրության մրցույթը» հոդվածը, որը փաստում է, որ քանի դեռ այս խնդրի լուծման օրինական ելքը չեք գտնում, մարզպետին ոչ մի թթու խոսք չեք ուզում ասել, մարզպետն էլ շարունակում է արհամարհել  Ձե՛ր կառավարության որոշումը  ու  Դուք, մեղմ […]

Սրանց մոտ կարճաժամկետ էժանագին էմոցիաներ են

Ես ֆուտբոլ չեմ նայում կամ նայում եմ շատ քիչ, բայց այսօր մեր հավաքականին սիրում եմ ավելի շատ, քան շատ-շատերը հավաքականի ամենաուժեղ օրերին։ Սկսել եմ սիրել բոլոր նրանց, ում էս ոհմակն ամենաշատն է ծաղրում։ Էս ոհմակը չունի սկզբունք, չունի մարդկային բարձր զգացմունքներ, սրանց մոտ կարճաժամկետ էժանագին էմոցիաներ են՝ ծանր նժարին վազող, միշտ պահանջող, ընկնողին գազանաբար հոշոտող […]

«Եթե արձանագրեն իրենց որդու, ընկերուհու կամ նույնիսկ պետի սիրուհու մեքենային»

Ասմունքող Լիանա Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում  մեկնաբանել է ՃՈ աշխատակիցների հետ ունեցած վիճաբանության շարժառիթը.  «Հարգելի հայրենակիցներ, ես արդարանալու ոչինչ չունեմ,թող մտածեն երկրի ազնվայրերը,ես իրանց դեմքն եմ ու իրենց կյանքը,եթե երբևէ մեր ավտոտեսուչները կարձանագրեն իրենց որդու, ընկերուհու, բարեկամի կամ նունիսկ պետի սիրուհու մեքենային, ես կհարգեմ և կենթարկվեմ ամեն մի օրենքին, մենք ապրում ենք մի երկրում ուր […]

Ցավակցական

ՀՀ դատախազության համակարգը խորապես վշտացած է անվանի գիտնական, Հայաստանի Հանրապետության դատախազական համակարգի կայացման և զարգացման մեջ նշանակալի ավանդ թողած Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ: Արտավազդ Գևորգյանն իր բազմաբեղուն գործունեությամբ մեծ հետք է թողել Խորհրդային Հայաստանի արդարադատության համակարգում, եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կայացման ակունքներում, հանդիսացել իր ժամանակի ազնիվ և նվիրյալ, պետական մտածողությամբ օժտված պաշտոնյաներից մեկը՝ […]

ՊՊԾ գնդի փոխհրամանատարին դանակահարելու մեջ կասկածվողը ներկայացել է

Օգոստոսի 23-ին Արտաշատում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին դանակահարելու մեջ կասկածվող, հետախուզվող 22-ամյա երիտասարդն այսօր ներկայացել է  ոստիկանության բաժին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-փնտրողական եւ բացատրական լայնածավալ աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել է Արարատի մարզի Մրգավետ գյուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի