19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2017

Դա կորոշի Հայաստանի իշխող կուսակցությունը. Արմեն Աշոտյան

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանի վարչապետի թեկնածուի հարցը կորոշի 2018 թվականի ապրիլից հետո: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հարցին, թե ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո, պատգամավորը պատասխանեց. «Դա կորոշի Հայաստանի իշխող կուսակցությունը, իսկ այն […]

Այրվել է 4 հա տարածք.«Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Սեպտեմբերի 1-ին երեկոյան «Խոսրովի անտառում» կայծակից բռնկված հրդեհը հաջողությամբ տեղայնացվել է: Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները եւ հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման […]

Արցախը հայ ազգի առաջնեկն է` մեծ տրոհումից դեպի մեծ միացում ճանապարհին. «Երկիր Ծիրանիի» ուղերձը

  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ուղերձով, որտեղ նշում է, որ հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում, որ հայրենիքի կորուստը վաղեմություն չունի: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ հայերս, պատասխանատվությամբ ընդունում ենք, որ ծնվելով, ապրելով, ստեղծագործելով դրախտում եւ ունենալով արարչի կողմից վերածնվելու օրհնությունը, անցնելով պատմության բոլոր շրջանները` հնագույնից հասնելով նորագույն՝ ունենք քաղաքական եւ քաղաքակրթական առաքելություն: Հազարամյակներ […]

117 ինքնասպանություն, 275 փորձ կանխվել է. ԱԻՆ փոխնախարարը մանրամասնում է

«ԱԻՆ-ն իր մասնագիտական տոնը դիմավորում է բավականին խոշոր մարտահրավերներ հաղթահարած»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը` նկատելով, որ վերջին 20 օրվա ընթացքում  3 խոշոր հրդեհաշիջում է իրականացվել՝ Արտավան համայնքում, «Խոսրովի անտառ» արգելոցում և «Նաիրիտ» գործարանում: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ  նման մասշտաբի հրդեհներ ՀՀ-ում վաղուց չէին եղել: «Գիտեք՝ ԱԻՆ-ը որպես նախարարություն, ստեղծվել […]

Աժ-ում տեղադրված ռումբը դեռ չի հայտնաբերվել.սենյակ առ սենյակ ստուգում են. ԱԻՆ

ՀՀ Ազգային ժողովի շենքում դեռեւս որևէ ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: «Հետախուզական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են», – ասաց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին: Նշենք, որ այս պահին Ազգային ժողովի շենքը սենյակ […]

Հոգևորականն էլ կարո՞ղ է զենք վերցնել. Տեր Շահե /տեսանյութ/

Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշում է, որ քրիտոնյա լինելը պարտավորեցնող է ու սահմանին կանգնած զինվորը պետք է գիտակցի, որ ամենաթեժ պահին մեր տերը Աստված է: «Սա հայրենիքն է, սա մեր վերադարձն է ու պարտավոր ենք տեր լինել»,-անդրադառնալով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ապրիլին հոգևորականներն էլ առաջնագծում էին ու պատրաստ էին զենք վերցնել, ասաց Տեր Շահեն: Մանրամասները` […]

Արմավիրում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը.անչափահասներ են տուժել

Արամվիրի մարզում, սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 58-ամյա Էդվարդ Տ.-ն իր վարած «ՊԱԶ 672» մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ այնուհետեւ հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ 17-ամյա Խոսրով Մ.-ն եւ 17-ամյա Նարեկ Ք.-ն մարմնական վնասվածքներով […]

Դինքի մարդասպանին «անվտանգության նկատառումներից ելնելով» տեղափոխել են մենախուց

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել է մենախուց:  Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, Սամասթի տեղափոխության հարցը բարձրացրել է նրա կինը՝ Սելմա Սամասթը: Վերջինս 2016 դեկտեմբերին դատական նիստի ժամանակ ամուսնուց նամակ էր ստացել, որտեղ ամուսինը տեղեկացրել էր իր նկատմամբ «ճնշումների և սպառնալիքների մասին»: Սամասթը պատմել է, թե […]

Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդեր» կվաճառի՞. ՀԺ

««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռու­սաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետեւ դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստա­նը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մա­սին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագի­տացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրա­դառնալով Ռուսաստանի ռազմա­տեխնիկական համագործակցու­թյան ֆեդերալ ծառայության տնօ­րեն Դմիտրի Շուգաեւի հայտարա­րությանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի