26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2017

Երեւանում բախվել են դեսպանի խորհրդականի Mercedes-ն ու ՍՊԸ-ի տնօրենի մոպեդը. Կան վիրավորներ

Երեւանում, օգոստոսի 31-ին ժամը 23։00-ի սահմաններում Թումանյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Քուվեյթի պետության քաղաքացի, ժամանակավորապես Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում բնակվող 45-ամյա Մեշալ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 49 D 011 AM համարանիշի եւ 36-ամյա Արգիշտի Ղ.-ի վարած մոպեդը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մոպեդի վարորդ Արգիշտի Ղ.-ն ու ուղեւոր 35-ամյա Վիգեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Առաջին դասարանցու 5 խնդիր. ինչպես հաղթահարել դրանք

Նախօրեին սեպտեմբերի 1-ն էր, եւ շատ երեխաներ առաջին անգամ դպրոց գնացին: Սա ծնողի համար մեծ տոն է, սակայն պետք չէ մոռանալ, որ առաջին դասարանցիները շատ խնդիրների առաջ են կանգնում: Որոնք են դրանք եւ ինչպես խուսափել դրանցից: Օրվա ռեժիմը խստացել է: Երեխայի համար անչափ բարդ է հարմարվել օրվա նոր ու խիստ ռեժիմին, ինչն էլ հաճախ բերում է […]

Փեսացուն սիրելիին մսից ծաղկեփունջ է նվիրել /ֆոտո, տեսանյութ/

Չինական Չանչուն քաղաքի բնակիչը յուրահատուկ միջոց է ընտրել՝ սիրելիին ամուսնության առաջարկություն անելու համար։ Մու Սիյաոն սիրելիի համար մսից ծաղկեփունջ է պատրաստել։ Նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ աղջիկը միս շատ է սիրում։      Մսակեր աղջիկը տվել է իր համաձայնությունը։

Երեւանում ԵՊՀ-ի մասնաշենքի մոտից դասախոսի են առեւանգել

Երեւանում սեպտեմբերի 1-ին փախցրել են ԵՊՀ դասախոսին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 30-ամյա դասախոսին, նախնական տվյալով, առեւանգել է 26-ամյա մի երիտասարդ հենց ԵՊՀ-ի մասնաշենքի մոտից: Դասախոսին և երիտասարդին գտնվելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետախուզվողը՝ անձնագրային խմբի աշխատասենյակում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 1-ին, ժամը 16.15-ին, բաժնի անձնագրային խմբի աշխատասենյակից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արտակ Մ.-ն, որը 2014թ. հոկտեմբերի 9-ից ՈՒկրաինայի կողմից հետախուզվում էր ՈՒկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:

ԵԱՏՄ-ի հարցով «ԵԼՔ»-ում անհամաձայնություն չկա՞

Եվասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն է բարձրաձայնել դեռ մեկ ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռուսաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով հայաստանյան վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատելն անհնար դարձավ: Այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին, նույնիսկ տեսակետ կա, որ «Ելք»-ում հստակ դիրքորոշում չկա այս հարցի վերաբերյալ: Հայտնի է, […]

Ամենաթանկագին նվերը որ կարող ես Հիսուսին տալ

Երբ Հիսուսը ծնվեց, Մարիամը նրան «Փաթաթեց խանձարուրի մեջ և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում իրենց համար տեղ չկար» (Ղկ. 2.7)։ Աշխարհը տուն ու տեղ չտվեց իր Ստեղծողին։ Այսօր, իր ծննդից շուրջ երկու հազար տարի հետո, Հիսուսը դարձյալ տեղ է փնտրում իր գլուխը դնելու համար. «Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի» (Մթ. 8.20)։ Սիրելի՛ ընթերցող, ամենաթանկագին […]

Արցախի անկախությունն այլևս 26-ամյա փաստ է, և որևէ մեկը չի կարող այն չեղարկել կամ հերքել. Շարմազանով

Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությունն այսօր Ստեփանակերտում մի խորհուրդ ունի, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու համար Արցախի Հանարապետության անկախության միջազգային ճանաչմանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արցախի անկախությունն այլևս 26-ամյա փաստ է, և որևէ մեկը չի կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի