25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2017

Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգի իրագործելուն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ»  ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների […]

Որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարեւորագույն առաջնահերթություններից է

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ             «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ եւ մանկավարժներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Առանձնակի շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս այն աշակերտներին, ուսանողներին եւ մանկավարժներին, ովքեր առաջին անգամ են մտնում իրենց կրթօջախների շեմից ներս, ում կյանքում մեկնարկում է ուսումնառության եւ մանկավարժական գործունեության առաջին տարին: […]

Ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը Շիրխանյանի դեմ ցուցմունք է տվել

Նորք Մարաշում  վնասազերծված զինված խմբի գործով  այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ կտրականապես հրաժարվում է  ցուցմունք տալուց կամ կողմերի հարցերին պատասխանելուց: Ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ նրա ցուցմունքները կազմում են իր […]

Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Գիտելիքի օրվա հետ կապված իր հարազատ դպրոց էր այցելել: «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում է սովորել ԱԺ նախագահը: Իր ելույթում նա նշեց, որ պետության հիմնական առաջնահերթություններից են երկրի անվտանգությունը, ժողովրդի առողջությունը և հասարակության կրթությունը: «Այս առումով շատ կարևոր է, որ մենք չլինենք փակված, լինենք բաց հարաբերությունների համար: Այսօր շատ լավ […]

Հենրիխ Մխիթարյանի ուղերձը /տեսանյութ/

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է հղել` գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսահոլովակում Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը հաշմանդամություն ունեցող երեխաներին հավասար պայմաններով ընդունել կրթական հաստատություններում: Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների […]

«Գնա, մեռի, արի, սիրեմ»-ն այս անգամ չգործեց. աստղային ճեմուղին համալրվեց (ֆոտո, տեսանյութ)

Հանրային ռադիոյի առջեւի պուրակում  գտնվող աստղային ճեմուղին այսօր համալրվեց Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի երախտավորների անուններով։ Այս քայլը երախտագիտության հավաստիք էր ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Այդ անձինք են Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Լևոն Պարոնյանը, Ստեփան Մարտիրոսյանը և այլք: Օրվա հերոսներին ծափողջույններով դիմավորում էին նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարներն […]

Ուշադրություն․ սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա […]

Վահան Շիրխանյանը կմնա կալանքի տակ.դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը:  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, կամ նրան ազատ արձակել գրավի դիմաց: Պաշտպանը  նշեց, որ Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքեր ի սկզբանե չեն եղել, պետք է հաշվի առնել […]

Սեֆիլյանը դահլիճում չէր.դատը հետաձգվեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլոք  դատական գործի քննությունը: Այսօրվա դատական նիստը շատ կարճ տևեց: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նիստի մեկնարկից րոպեներ անց հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպանները բացակայում են և այդ պատճառով նիստը մեկ շաբաթով հետաձգվում է: Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէր մասնակցում Ժիրայր Սեֆիլյանը:  Հիշեցնենք, որ դատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի