19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև […]

Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի ուշագրավ հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուշագրավ հայտարարության, երբ վերջինս ասել էր. «Աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում, քանի որ 10 օրը մեկ  ստիպված եմ շփվել Էրդողանի հետ»:  Ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս լրագրողների հետ ճեպազրույցում, Էրդողանը ասել է.  «Ճիշտն ասած ես […]

«Ասաց` կամ գրում ես, կամ էլ չես գրում գնա…. ու հայհոյանք». նոր մանրամասներ «Զինված խմբի» գործից

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով այսօր հարցաքննվեց քրեական գործի անջատված մասով մեղադրյալ Կարեն Խաչատրյանը: Խայատրյանը  հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, բայց համաձայնեց պատասխանել միայն հարցերին: Նա նշեց, որ ամբաստանյալներից Ապարի` Էդվարդ Ներսիսյանի մարտական ընկերն է եւ Նորք-Մարաշում գտնվող վարձակալած տուն է գնացել նրա հետ: «Ես շաքարով հիվանդ եմ, այդ օրը […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ավանդույթի համաձայն, կարդաց առաջին դասախոսությունը, որին ներկա էին Մայր ԲՈՒՀ-ի և ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները: Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի […]

Ականի պայթյունից զինվոր է մահացել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենց, Բրյուսով թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ-Նովա թաղ. 4-ից-8 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ներդրված ջանքերը վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ, ջերմորեն և լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ սեպտեմբերյան այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Օրն այս, հիրավի, տոն է ամենքիս համար, քանզի իր խորհրդով այն մեր նոր Հայաստանը կերտող սերնդի լինելիության ապացույցն է, գիտելիքի […]

Քանակ կա, բայց որակ չկա հաճախ. Ռաիսա Մկրտչյանը՝ երգարվեստից (տեսանյութ)

Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա  Մկրտչյանի անունն այսօր ավելացավ Հանրային ռադիոյի առջևի պուրակում գտնվող աստղային ճեմուղիում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր մշակույթի, երգարվեստի ամբողխ խնդիրը որակի մեջ է: «Քանակ կա, բայց որակ չկա հաճախ»,-նշեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի